Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափություն է հայտնել Իրանի ղեկավարության նկատմամբ, քանի որ սպասում է պատերազմը դադարեցնելու «միասնական» առաջարկի, գրում է CNN-ը։

«Իրանին շատ դժվար է  հասկանալ, թե ով է իր առաջնորդը։ Նրանք պարզապես չգիտեն։ Ներքին պայքարն ընթանում է «կոշտ գծի» կողմնակիցների, որոնք կորուստներ են կրում մարտադաշտում, և «չափավորների» միջև, որոնք այդքան էլ չափավոր չեն (բայց հարգանք են ձեռք բերում)»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթը չորեքշաբթի հայտարարել էր, որ վարչակազմը կարծում է՝ գիտի, թե Իրանի ներսում ով կստորագրի պատերազմը դադարեցնելու վերջնական համաձայնագիրը, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ պաշտոնյաները նկատում են ռեժիմի ներսում առկա ներքին տարաձայնություններ։

Հարցին՝ ինչպե՞ս է վարչակազմը հասկանում վերջնական որոշում կայացնողի դերը, Լիվիթը պատասխանել է, որ Սպիտակ տունը և հետախուզական համայնքը «անշուշտ շատ լավ հասկանում են դա»։

«Այնուամենայնիվ, մենք ուզում ենք տեսնել միասնական պատասխան և միասնական առաջարկ», ասել է նա։

CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն կասկածում է Իրանի բանակցային թիմի (խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ) և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջև պառակտման առկայության մասին։

Բացի այդ, Թրամփը նաև պնդել է, թե ԱՄՆ-ը «լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ»։

«Ոչ մի նավ չի կարող մտնել կամ դուրս գալ՝ առանց Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի թույլտվության։ Այն «ամուր փակ է», մինչև այն պահը, երբ Իրանը կարողանա գործարք կնքել»,- գրել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի