ԵՄ-ն հաստատել է Կիևին վարկի տրամադրումը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 23-ին Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր՝ 20-րդ պատժամիջոցների փաթեթը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել ԵՄ-ում ներկայում նախագահող Կիպրոսի ներկայացուցիչը, գրում է Current time-ը։

Միևաժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ լուրերի, ժամանում է Կիպրոս. նա կմասնակցի այսօր կայանալիք ԵՄ գագաթնաժողովին։

Ավելի վաղ խոսելով եվրոպական վարկի մասին՝ Զելենսկին նշել էր, որ Ուկրաինան ակնկալում է ստանալ առաջին տրանշը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Միջոցները կօգտագործվեն բանակի, զենքի արտադրության և քաղաքացիական աջակցության համար։

«ԵՄ-ի ռազմավարությունը՝ Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու համար, ունի երկու հենասյուն՝ Ուկրաինայի ամրապնդում և Ռուսաստանի վրա ճնշման մեծացում։ Այսօր մենք առաջընթաց ենք գրանցել երկու ճակատներում էլ»,- իր հերթին, X-ում նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։

ԵՄ դեսպանները վարկերի և պատժամիջոցների փաթեթն արդեն հաստատել էին մեկ օր առաջ՝ ապրիլի 22-ին, այն բանից հետո, երբ Հունգարիայի նոր կառավարությունը վերացրել էր վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից դրված վետոն, որը ռուսամետ դիրքորոշում ուներ։

Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը Ֆեյսբուքում հայտարարել է, որ հանձնարարել է ԵՄ-ում երկրի ներկայացուցչին չարգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթի գրավոր հաստատումը, քանի դեռ «Դրուժբա» խողովակաշարով նավթը «շարունակում է հոսել անխափան և համաձայնեցված որակով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի