Նիկոլ Փաշինյանը հերքեց բոլորին, որովհետեւ ընդունված չէ նախընտրական շրջանում խոսել հարկերի ավելացման մասին. Արփինե Հովհաննիսյան

Լուրեր

11.08.2026 | 16:19
Հաստատվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի երթուղիները
11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետը տվեց կանխատեսելի պատասխան, որ չկա տրանսֆերտների հարկման վերաբերյալ որեւէ նախագիծ կամ հայեցակարգ։ Ընդամենը քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգը, եւ այն բնավ չի նշանակում, որ հայտարարագիր ներկայացնողները պետք է հավելյալ հարկվեն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։

«Այսինքն` վարչապետը մի կողմից պնդում է, որ հայտարարագրման համակարգը չի նշանակում հավելյալ հարկում, այնուհետ հակասում է ինքն իրեն՝ ասելով, որ թե ինչ է նշանակում համընդհանուր հայտարարագրում, դեռ ոչ մեկը չգիտի, գաղափարի վերաբերյալ նույնիսկ թղթի վրա մի տող գրած չէ։ Ու այստեղ հարց է առաջանում, բա ի՞նչ էր այդքան երկար պատմում ՊԵԿ նախագահը հայտարարագրման մոդելների եւ առանձնահատկությունների մասին, եթե դուք այդտեղ` կառավարությունում, անգամ ընդհանուր պատկերացում չունեք դրա մասին։

Հ.Գ. Վերադառնամ իմ` երեկ հնչեցված թեզին. Նիկոլ Փաշինյանը հերքեց բոլորին, որովհետեւ ընդունված չէ նախընտրական շրջանում խոսել հարկերի ավելացման մասին։ ՊԵԿ նախագահը կանոնից շեղում էր թույլ տվել` ազնվորեն ասելով իրենց նպատակների մասին:

Հ.Գ.Գ. Պնդում եմ, որ նման գաղափար քննարկվում է կառավարությունում։ Պեկի հաղորդագրությունը տեսել եք չէ՞. ռեզիդենտների եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներին հղում անելը վերաբերում էր նրան, որ բոլոր նրանք, ովքեր 183 օրից պակաս են աշխատում արտերկրում (ռեզիդենտներ), կհարկվեն այստեղ, եթե 23%-ի կանոնը ընդունվի: Այ թե ինչպես հաշվարկել արտերկրում աշխատողի եկամուտը, տեսնել այնտեղ վճարվող կամ չվճարվող հարկերը սա է խնդիրը:

Այ որ հայտարարագրումը միանգամայն բարի նպատակներով ընդունեն, այս ամենը կտեսնեն, հետո էլ կորոշեն ու կհարկեն: Կամ ինչպես իրենք են ասում ժողովուրդը կորոշի ու կհարկվի:

Սա էր այն «շան գլուխը», որը խոստացել էի պարզաբանել երեկ։ Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել, իսկ որ շուտով «լայվ» խոսելը միայն իր արտոնությունը համարող վարչապետը կապացուցի, կասկած չունեմ»,– գրառման մեջ նշում է Հովհաննիսյանը։