Հանրային խորհրդի Առողջապահության և Պետաիրավական հարցերի հանձնաժողովները նոր նախագահ են ընտրել

Լուրեր

11.08.2026 | 16:06
Հայաստանը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում. ՀՀ նախագահ
11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

 

Սթ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀԽ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը։ Առաջադրված 3թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահ է ընտրվել սրտաբան, «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանը։

Հանրային խորհրդի Առողջապահության հարցերի հանձնաժողովում ընդգրկված է առողջապահական ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, բուժհաստատությունների 56 ներկայացուցիչ։

Մինչ քվեարկությունը Լևոն Գրիգորյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխման իր ծրագիրը, հանձնաժողովի անդամների հետ հարցուպատասխանի միջոցով անդրադարձել առողջապահական համակարգի խնդիրներին և դրանց լուծման վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները ներկայացրել գործընկերներին։

Սթ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստըորիօրակարգային միակ հարցը նույնպես եղել է հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Առաջադրված 4թեկնածուներից հանձնաժողովի նախագահ է ընտրվել Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ ՀԽ Պետաիրավական հանձնաժողովում ընդգրկված է 64 անդամ։

 
Նախագահների ընտրությունից հետո տեղի ունենալիք հանձնաժողովների առաջիկա նիստերում հանձնաժողովի անդամները կքննարկվեն ոլորտային ենթահանձնաժողովների ձևավորման, աշխատանքային կանոնակարգի սահմանման և հանձնաժողովի հետագա գործունեությանը վերաբերող այլ հարցեր։
 
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր):
Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։