«Երևանի գինու օրերը» և խորհրդարանական ընտրությունները կհամընկնեն․ ինչո՞ւ փառատոնի օրերը չեն փոխվել

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

Այս տարի «Երևանի գինու օրերն» անցկացվելու են հունիսի 5-ին, 6-ին և 7-ին։ Հատկանշական է, որ փառատոնի եզրափակիչ օրը՝ հունիսի 7-ին, Հայաստանում նշանակված են խորհրդարանական ընտրություններ։

Factor TV-ն կապ է հաստատել փառատոնի կազմակերպչական թիմի հետ՝ պարզելու՝ արդյոք հաշվի է առնվել ընտրությունների գործոնը և օրերի համընկնումը խնդրահարույց չէ։

«2021 թվականից սկսած «Երևանի գինու օրեր» փառատոնը անցկացվում է յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա առաջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Այս ձևաչափը հնարավորություն է տալիս միջազգային տուրօպերատորներին և զբոսաշրջիկներին նախապես՝ մինչև մեկ տարի շուտ, պլանավորել իրենց այցը Հայաստան»,- հայտնում են փառատոնի կազմակերպչական խմբից։

Խորհրդարանական ընտրությունների անցկացման օրը ևս հայտնի էր վաղուց․ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը դեռ 2025 թ հունիսի 7-ին էր գրառում արել այս մասին․ «Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է…»։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը այս տարվա փետրվարի 6-ին էր հրամանագիր ստորագրել Ազգային ժողովի հերթական ընտրությունը հունիսի 7-ին նշանակելու մասին:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մարդաշատ միջոցառումը չի կարող դժվարություններ ստեղծել մայրաքաղաքի կենտրոնի որոշ ընտրատեղամասերում քվեարկության գործընթացի համար, փառատոնի կազմակերպչական խմբից արձագանքեցին․

«Կարևոր է ընդգծել, որ փառատոնի անցկացման տարածքում ընտրատեղամասեր նախատեսված չեն, և միջոցառումը որևէ կերպ չի խոչընդոտելու ընտրությունների բնականոն և անխափան ընթացքին։ Ամենամոտ ընտրատեղամասը Սարյան 23 հասցեում տեղակայված Արեգնազան կրթահամալիրն է, որը ներառված չէ փառատոնի անցկացման տարածքում։ Կարծում ենք, որ սա լավ հնարավորություն է միջազգային հյուրերի և զբոսաշրջիկների համար տեսնելու, որ քաղաքային գործընթացներն ու քաղաքի բնականոն կյանքը կարող են ներդաշնակորեն համադրվել՝ չխոչընդոտելով միմյանց»։

Ըստ փառատոնի պաշտոնական էջի՝ միջոցառման շրջանակներում, ինչպես ամեն տարի, Երևանի կենտրոնում երթևեկության համար փակ կլինեն Սարյան, Թումանյան փողոցները և Մոսկովյան փողոցի մի հատվածը՝ մինչև Բաղրամյան պողոտա։ Փառատոնի գործընկերը Երևանի քաղաքապետարանն է։

Անի Թամրազյան