Ծանրորդ Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սահակյանը (71 կգ) դարձավ Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

22-ամյա ծանրորդը երկամարտում գրանցեց 330 կգ (150+180) արդյունք ու 2 կգ զիջեց թուրք Յուսուֆ Գենչին, որը պաշտպանեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Սահակյանը ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ հրում վարժությունում երրորդն էր։

Գոռ Սահակյանը Եվրոպայի փոխչեմպիոն դարձել էր նաև անցյալ տարի, իսկ 2023 ու 2024 թվականներին նվաճել է չեմպիոնի կոչումը։ Նա նաև 2023թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։

2026թ․ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում մեդալների թիվը հասցրեց 3-ի։ Ավելի վաղ Եվրոպայի փոխչեմպիոն էին դարձել նաև Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) և Գառնիկ Չոլաքյանը (60 կգ)։

Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցում է 16 ծանրորդով՝ 8-ական տղամարդկանց ու կանանց պայքարում։