Մագյարը կդադարեցնի ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու գործընթացը և կկատարի Նեթանյահուին կալանավորելու օրդերը

Լուրեր

27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
Բոլորը

Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած Պետեր Մագյարը հայտարարել է, որ իր գլխավորությամբ նոր կառավարությունը «հաստատակամորեն հանձնառու է» դադարեցնել Վիկտոր Օրբանի կողմից նախաձեռնված՝ Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու գործընթացը և ապահովել Հունգարիայի շարունակական անդամակցությունը կազմակերպությանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հարցին՝ ի՞նչ արձագանք է ստանցվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին նախկինում իր ուղարկած հրավերին, Մագյարը պատասխանել է. «Եթե երկիրը ՄՔԴ անդամ է, և հետախուզվող անձը մտնում է նրա տարածք, նա պետք է ձերբակալվի»։

Նրա խոսքով՝ Նեթանյահուին «հստակորեն փոխանցել է» Հունգարիայի՝ դատարանին անդամակցությունը չդադարեցնելու մտադրությունը, «ոչինչ չի թաքցրել»։

Հունգարիայում Իսրայելի դեսպան Մայա Կադոշը նախկինում հաստատել էր Նեթանյահուին ուղղված հրավերը. նրա խոսքով՝ երկու առաջնորդները «ջերմ զրույց» են ունեցել, և Իսրայելի վարչապետն ընդունել է հրավերը։ Մագյարը բացատրել է, որ 1956 թվականի հեղափոխության 70-ամյակին հրավիրել է «բոլոր պետական ​​առաջնորդներին», որոնց հետ խոսել է  ընտրություններում հաղթանակից հետո։

2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Բենիամին Նեթանյահուի և այն ժամանակվա Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կալանքի օրդեր էր տվել՝ նրանց մեղադրելով Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների մեջ։ Օրբանը պատասխանել էր՝ Նեթանյահուին հրավիրելով Հունգարիա և խոստանալով, որ նա չի ձերբակալվի։ Իսրայելի վարչապետն ընդունել էր  հրավերը 2025 թվականի ապրիլին։ Նույն ամսին Օրբանի գրասենյակը հայտարարել էր ՄՔԴ-ից Հունգարիայի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին, իսկ հունիսին Բուդապեշտը պաշտոնական ծանուցում էր ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։

Ապրիլի 12-ին Պետեր Մագյարի գլխավորած «Տիսա» ընդդիմադիր կուսակցությունը հաղթեց Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ապահովելով սահմանադրական մեծամասնություն։ Մագյարը կփոխարինի Վիկտոր Օրբանին վարչապետի պաշտոնում, որը նա զբաղեցրել է 16 տարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի