Քննարկելու ենք Հայաստանի համար նոր առաքելության հարցը. Կայա Կալլաս

Լուրեր

05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
Բոլորը

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրամիության  համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։

«Մենք քննարկեու ենք Հարավային Կովկասը։ Մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը, նրանց հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր են։ Մենք պատրաստվում ենք քննարկել Հայաստանի համար նոր առաքելության հարցը»,-ասել է Կալլասը։

Նա նշել է, որ քննարկելու են՝ ինչպես կարող են աշխատել Ադրբեջանի հետ հետագայում, նաև Վրաստանի հարցը, շեշտելով, որ աջակցում են Վրաստանի ժողովրդին, սակայն կառավարությունը շարժվում է սխալ ուղղությամբ։

Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում ընդունել էին Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար։ Առաքելությունը պետք է ամրապնդի Հայաստանի դիմակայունությունը հիբրիդային սպառնալիքներից՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն ու աջակցություն տրամադրելով նախարարություններին ու անվտանգային ոլորտի գործակալություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի