Թեհրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի առգրավմանը

Լուրեր

27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
Բոլորը

Իրանի իշխանություններն ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ՝ Օմանի ծոցում Իրանի առևտրային նավերից մեկի վրա կրակ բացելով։ Իրանի բարձրագույն համատեղ ռազմական հրամանատարությունը՝ Հազրաթ Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբը, խոստացել է արագ արձագանքել ԱՄՆ գործողություններին, գրում է DW-ն։

«Մենք զգուշացնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը շուտով կարձագանքեն և կհակադարձեն ԱՄՆ զինված ուժերի այս ծովահենությանը»,- ասել է շտաբի խոսնակը։

Ավելի վաղ տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերն առգրավել էին իրանական դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը, որը, նրանց խոսքով, փորձել էր անցնել Օմանի ծոցի ջրերով՝ խախտելով ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների և նավագնացության շրջափակումը։

Ռազմական խոսնակն ասել է, որ նավը Չինաստանից Իրան էր ուղևորվում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը կիրակի օգրավել են իրանական դրոշի ներքո նավարկող բեռնատար նավը, որը փորձում էր խուսափել ԱՄՆ ռազմածովային շրջափակումից Հորմուզի նեղուցի մոտ։ Նա հավելել է, որ ԱՄՆ ծովային հետևակայիններն առգրավել են Touska անունով նավը և «նայում են, թե ինչ կա դրա վրա»։

Նավի առգրավումը հաստատել է նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

Հրապարակված տեսանյութում նաև երևում է, թե ինչպես են ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողները USS Tripoli նավից մոտենում Touska-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի