Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը պետք է «շատ շուտով» ավարտվի

Լուրեր

29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ շուտով կարող է համաձայնություն լինել Իրանի պատերազմը դադարեցնելու հարցում և կոչ է արել Թեհրանի հետ կապված լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորմանը՝ զսպել կրակը, քանի որ Լիբանանի և Իսրայելի միջև ուժի մեջ է մտել 10-օրյա հրադադարը, գրում է Reuters-ը։

Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ շաբաթավերջին, և երկշաբաթյա հրադադարի երկարաձգումը հնարավոր է, բայց կարող է անհրաժեշտ չլինել, քանի որ «Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ»։

«Մենք կտեսնենք, թե ինչ կպատահի։ Բայց կարծում եմ, որ շատ մոտ ենք Իրանի հետ  գործարք կնքելուն»,- ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ եթե Պակիստանի մայրաքաղաքում համաձայնագիրը ձեռք բերվի և ստորագրվի, ինքը կարող է այդ առիռթով գնալ այնտեղ։

Մի քանի ժամ անց, Լաս Վեգասում գտնվելու ընթացքում, Թրամփն ավելի հեռուն է գնացել՝ ասելով, որ պատերազմը «պետք է շատ շուտով ավարտվի»։

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջնորդ հանդիսացող Պակիստանի աղբյուրը ուրբաթ հայտարարել է, որ «փակ դիվանագիտության» ոլորտում առաջընթաց կա, և որ երկու կողմերի միջև առաջիկա հանդիպումը կարող է հանգեցնել համաձայնագրի ստորագրման։ Աղբյուրը նշել է, որ երկու կողմերը նախ կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որին կհաջորդի համապարփակ համաձայնագիրը 60 օրվա ընթացքում։

«Մանրամասն համաձայնագիրը կհրապարակվի ավելի ուշ։ Երկու կողմերն էլ սկզբունքորեն համաձայնության են գալիս։ Իսկ տեխնիկական մասերը՝ ավելի ուշ», – ասել է աղբյուրը անանունության պայմանով։

Դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է, որ Պակիստանի կողմից գլխավոր միջնորդը՝ բանակի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրը, չորեքշաբթի օրվանից բանակցություններ է վարում Թեհրանում և առաջընթաց է գրանցել «խնդրահարույց հարցերի» շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի