Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադար հաստատելու շուրջ։ Նրա խոսքով՝ 10 օր տևողությամբ հրադադարի ռեժիմը կմտնի ուժի մեջ ապրիլի 17-ի գիշերը։

«Քիչ առաջ արդյունավետ բանակցություններ եմ վարել Լիբանանի հարգարժան նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Երկու առաջնորդներն էլ պայմանավորվել են, որ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու նպատակով պաշտոնապես կհայտարարեն 10-օրյա հրադադար»,- «Meduza»-ի փոխանցմամբ՝ նշել է Թրամփը։

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել Իսրայելի և Լիբանանի դիվանագետների ուղիղ բանակցությունները, որոնք առաջինն էին 1993 թվականից ի վեր։

Իսրայելն ու Լիբանանը պաշտոնապես պատերազմական վիճակում են մնում Իսրայելի պետության ստեղծման՝ 1948 թվականից սկսած։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ն ու Իրանը հայտարարել էին, թե համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Սակայն այդ պայմանավորվածությունից հետո էլ Իսրայելը շարունակել էր հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, որտեղ գործում է իրանամետ «Հըզբոլլահ» խմբավորումը։ Ամերիկյան իշխանություններն այդ ժամանակ նշում էին, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։

Իսրայելն իր հերթին ընդգծել էր, որ պատերազմում է ոչ թե Լիբանանի, այլ հենց Լիբանանի տարածքում գործող «Հըզբոլլահ» խմբավորման դեմ։

Լիբանանը պաշտոնապես չի ճանաչում Իսրայել պետությունը։