Արսեն Թորոսյանին թիրախավորել են, որովհետև կպել է սրբություն սրբոցին՝ Միքայել Մինասյանին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, հրավիրած ասուլիսում անդրադարձավ իր գլխավորած կառավարության անդամների հասցեին հնչող քննադատություններին:

«Ասում են՝ նախարարն ասել է փետրվարի 31, դուք չգիտե՞ք՝ այդ նախարարն ով է: Կամ ֆեյք են բացում, ասում են՝ կրթության նախարարը տառասխալներով ստասուս է գրել: Մեկը պատկերացնո՞ւմ է, թե ում մասին են խոսում… գիտությունների թեկնածուի: Կամ հարց չի առաջանո՞ւմ, թե Արսեն Թորոսյանի նկատմամբ ինչո՞ւ են արշավ սկսել… որովհետև Արսեն Թորոսյանը համարձակվել է ոտնձգություն կատարել Հայաստանի սրբություն սրբոցի վրա: Էդ ո՞վ է նա, որ նման բան արեց: Հենց տենց արեց: Ասել ենք՝ թալանված ամեն կոպեկի հետևից գնալու ենք: Բա սա իրավիճա՞կ է, որ տեղի է ունեցել այդ հիվանդանոցում, դա խայտառակություն է»,- ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, իր բնորոշմամբ, մի կարկառուն ՀՀԿ-ականի դիտարկումն իր թիմակիցների մասին: «Վերջերս ՀՀԿ-ի մի կարկառուն ներկայացուցիչ ասում է՝ ինչպե՞ս կարելի է մարդուն նշանակել պաշտոնի, եթե նա որևէ բան չի ղեկավարել: Եվ դա ասողը չի ասում, որ ինքը որևէ բան չի ղեկավարել, իր կյանքում որևէ բան չի ղեկավարելու: Իհարկե՝ իմ թիմակիցները կոռուպցիայի փորձ չունեն, և ես շատ գոհ եմ: Ասում եմ՝ այն պաշտոնյան, ով կփորձի կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ թշնամին կդառնա»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: