Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ բեռնատարների համար փակ է
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում կուտակված թեթև բեռնատարներին թույլատրվել է մտնել Վրաստանի տարածք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ճանապարհը բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանրաքաշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ: