Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը
Հասարակություն
14.04.2026 | 17:49
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Նա Հակակոռուպցիոն կոմիտեում է։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակում է նա ձերբակալվել, Կոմիտեից մեկնաբանություն չեն տալիս։
Այս պահին փաստաբան Արամ Վարդևանյանը մեկնում է Հակակոռուպցիոն կոմիտե։ Փաստաբանը խոստացավ իրավիճակի մասին մանրամասներ հայտնել ստույգ տեղեկություններ ստանալուց հետո։
Արաքս Մամուլյան