«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Բարձրացնելով հանրային ծառայողների քաղաքական չեզոքության հարցը՝ Ազգային ժողովի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտարարեց, որ իշխանությունները կիրառում են երկակի ստանդարտներ․ «Երբ հանրային ծառայողը մասնակցում է իշխող ուժի հանրահավաքին, «լայքում» իշխող ուժի ներկայացուցիչների գրառումները․․․ դա իր՝ որպես քաղաքացու դիրքորոշո՞ւմն է, բայց երբ որ մասնակցում է ընդդիմադիր հանրահավաքի, կամ հավանում է ընդդիմադիր գործչի գրառում, դա արդեն քաղաքական չեզոքության բացակայությո՞ւն է»։

Խամոյանի պնդմամբ՝ համայնքային և հանրային ծառայողներին ստիպողաբար տարել են իշխող ուժի հանրահավաքներին, տեսանկարահանել և ստուգել ներկայությունը։ Նա ընդգծեց, որ ընդդիմադիր հանրահավաքների մասնակցելու կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պաշտպանող գրառումներ հավանելու համար հանրային ծառայողներին սպառնում են աշխատանքից ազատմամբ․ «Այն հին, վատ, «քըխ» նախկինների այդ վատ ավանդույթները պարզվում է՝ շարունակվում են և ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել»։

Քաղծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, արձագանքելով քննադատությանը, պարզաբանեց, որ հանրային ծառայողի քաղաքական չեզոքությունը վերաբերում է նրա պաշտոնեական պարտականությունների և օպերացիոնալ աշխատանքի իրականացմանը։

Նա նշեց, որ քաղաքացիական ծառայողն ազատ է ունենալ քաղաքական նախասիրություններ և անգամ լինել կուսակցական (ի տարբերություն ուժային կառույցների), սակայն աշխատանքի ընթացքում չպետք է առաջնորդվի անձնական նախապատվություններով։ Անդրադառնալով աշխատանքից ապօրինի ազատումների վերաբերյալ հայտարարություններին՝ Քալաշյանն ընդգծեց․ «Եթե ունեք պաշտոնից ազատման՝ օրենքով չնախատեսված դեպքերում փաստական հանգամանքներ, ապա հանդես եկեք․․․ Քանի դեռ ուժի մեջ մտած դատական վճիռ չկա, ապա մնացած բոլոր դատողությունները կարող են և սուբյեկտիվ լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան