«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը

Մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարել են նոր՝ «Սկզբունք» համահայկական քաղաքական շարժման ստեղծման մասին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը։

Շարժման հիմնադիրների շարքում են «Առաջ», «Զարկերակ» և «Նժար» քաղաքական նախաձեռնությունների առաջնորդները։

Իկոնոմովը նշեց, որ նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում ստեղծված «խոր քաղաքական, իրավական և բարոյական ճգնաժամով»։ Ըստ նրա՝ գործող իշխանությունները ոչ միայն չեն ներկայացնում ժողովրդի կամքը, այլև «ապօրինի հետապնդումներ են իրականացնում ընդդիմության նկատմամբ և հակասահմանադրական արշավ ծավալում Հայ առաքելական եկեղեցու դեմ»։

«Մեր նպատակն է խաղաղ, արժանապատվության հեղափոխության միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Շարժումն առաջնորդվելու է ոչ թե մեկ անձի, այլ առաջնորդների թիմի կողմից»,- ասաց Իկոնոմովը՝ կոչ անելով «Հայաստանի և Սփյուռքի հայրենասեր ուժերին միավորվել մեկ բռունցքի մեջ»։

Նորաստեղծ շարժման ծրագրով նախատեսվում է իշխանափոխությունից հետո մինչև 360 օր ժամկետով ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն։

«Մոտակա երկու ամսվա ընթացքում միավորված ընդդիմության անունից կձևավորվեն և ձեզ կներկայացվեն կառավարության բոլոր անդամների անունները։ Այս կառավարության անդամները կլինեն մեր թիմակիցները՝ ըստ իրենց մասնագիտությունների և հմտությունների։ Անպայման չէ, որ նրանք լինեն առաջնորդների թիմից»,- նշեց Իկոնոմովը։

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադրի խոսքով՝ անցումային կառավարության առջև դրվելու են երեք գլխավոր առաջնահերթություններ։

«Կազմակերպել հանրաքվե շարժման մշակած սահմանադրական նախագծի շուրջ, որը հրապարակված է sahmanadrutyun.com կայքում։ Ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել բոլոր քաղաքական հետապնդումները։ Համակարգային փոփոխություններից անմիջապես հետո կազմակերպել և անցկացնել արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններ»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Արտաշես Իկոնոմովն իր էջում կիսվել էր sahmanadrutyun.com կայքի հղմամբ, որտեղ հրապարակված է Սահմանադրության նախագծի տարբերակ։ Իկոնոմովը, սակայն, չէր մանրամասնել, թե ով է նախագծի հեղինակը և որտեղից է այն հայտնվել։

Այս հայտարարությունից երկու ժամ հետո ՀՀ արդարադատության նախարարությունը տարածել էր հերքում այն մասին, որ տարածվող տեքստը իրենց կողմից մշակված նոր սահմանադրության նախագիծը չէ։

 

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն ընթերցեց նորաստեղծ «Սկզբունք» համահայկական քաղաքական շարժման հայտարարության տեքստը, որը, ըստ նրա, 1991 թվականից առ այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների գործունեության քաղաքական  գնահատական է։

Ըստ հայտարարության՝ անկախությունից ի վեր Հայաստանի չորս իշխանություններից ոչ մեկը չի կարողացել կառուցել այն պետությունը, որի մասին երազել են սերունդները, և բոլորն էլ թույլ են տվել անուղղելի սխալներ։

Շարժումը հաջողելու դեպքում մտադիր է առաջին երեք նախագահներին տրամադրել անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից վերջնականապես հեռանալու պայմանով։

«Մենք կոչ ենք անում բոլորին թողնել անցյալի և ներկայի վեճերն ու տարաձայնությունները, միավորել ուժերը և սկսել դե ֆակտո պետության կառուցումը։ Մենք չենք կարող փոխել անցյալը, բայց մենք կարող ենք կանխորոշել մեր ապագան»,- ընդգծեց Կարապետյանցը։

 

Անի Թամրազյան