Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էստոնիան մշտական հիմունքներով իր զորքերը տեղափոխում է Ռուսաստանի սահմանին ավելի մոտ և ձեռք է բերում սպառազինություն, որը կարող է հարվածներ հասցնել հարևան պետության տարածքի խորքում։ Այս մաիսն  գրում է Financial Times-ը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Էստոնիայի զինված ուժերի և հետախուզության ղեկավարությունը չի կարծում, որ Մոսկվան ձգտում է ՆԱՏՕ-ի հետ լայնածավալ պատերազմի՝ առնվազն առաջիկա երկու տարիներին, ընդգծում է պարբերականը։

«Սակայն նրանք կարծում են, որ ռազմատենչ հարևանը պատրաստվում է ապագայում հնարավոր հակամարտության այս փոքր բալթյան պետության հետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Էստոնիայում նաև մտավախություն կա, որ Կրեմլը «կարող է արկածախնդրության դիմել՝ օգտվելով հարմար պահից, օրինակ՝ սահմանափակ մասշտաբի ներխուժում ձեռնարկելով՝ ստուգելու ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության մասին դրույթի ամրությունը»։

Լրատվամիջոցի տվյալներով՝ էստոնացի զինվորականներն ու հետախուզության ներկայացուցիչներն ընդունում են, որ նման սցենարի դեպքում այս պահին ո՛չ Էստոնիան, ո՛չ էլ ՆԱՏՕ-ն հուսալի զսպող մեխանիզմներ չեն ապահովում։ Դա դրդել է անցնել «ակտիվ պաշտպանության» ռազմավարության։

«Մենք պետք է սկսենք սահմանից և հաղթենք արդեն առաջին մարտերում»,- հայտարարել է Էստոնիայի պաշտպանության ուժերի 1-ին բրիգադի հրամանատար, գնդապետ Տարմո Կունդլան։

Բրիգադը երկրի հիմնական մարտական ստորաբաժանումն է։ Նոր ռազմավարության շրջանակում այն մշտական հիմունքներով Տապայից կտեղափոխվի Յիհվի՝ Ռուսաստանի սահմանից 50 կմ հեռավորությամբ գտնվող քաղաք։

«Զսպումը չի աշխատում։ Բալթյան երկրներում բոլորիս համար այս խնդրի լուծման առումով առաջիկա մեկից չորս տարիները լինելու են վճռորոշ ժամանակահատված»,- պարբերականին հայտարարել է Էստոնիայի ռազմական հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչը։

Մայիսին Էստոնիայի կառավարությունն «ակտիվ պաշտպանություն» եզրույթը ներառել է երկրի ազգային անվտանգության հայեցակարգում։

«Այդ ժամանակից ի վեր երկրի փոքրաթիվ, սակայն բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող զինված ուժերը սկսել են քողարկված, բայց արմատական վերախմբավորում»,- գրում է Financial Times-ը։

Նշվում է, որ Էստոնիայի Տապա քաղաքի գլխավոր ռազմակայանից էլիտար ստորաբաժանումներն այժմ մշտական հիմունքներով տեղափոխվում են ավելի արևելք տեղակայված դիրքեր։ Յիհվիում նոր ռազմակայանից բացի՝ Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Նարվայում կառուցվում է օբյեկտ, որտեղ ճգնաժամային իրավիճակի դեպքում կարող է տեղակայվել մինչև 1000 զինծառայող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի