Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանի տնտեսությունը թուլացել է, ՀՆԱ-ն՝ նվազել

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) իրական արտահայտությամբ նվազել է 0,3 տոկոսով՝ կազմելով շուրջ 29,7 միլիարդ մանաթ: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական անկումը հիմնականում պայմանավորված է նավթի և գազի, ինչպես նաև շինարարության ոլորտի կտրուկ անկմամբ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում նավթի և գազի ոլորտում ավելացված արժեքը նվազել է 1,2 տոկոսով, մինչդեռ ոչ նավթագազային ոլորտում աճել է ընդամենը 0,2 տոկոսով։

ՀՆԱ կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունի արդյունաբերությունը՝ 33,5 տոկոս: Առևտուրը և տրանսպորտային միջոցների նորոգումը կազմել են 11.3 տոկոս, տրանսպորտը և պահեստավորումը՝ 7.1 տոկոս, շինարարությունը՝ 4.6 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 3.3 տոկոս, զբոսաշրջությունը և հանրային սնունդը՝ 3.2 տոկոս, տեղեկատվությունն ու կապը՝ 2.0 տոկոս, իսկ այլ ծառայությունների ոլորտները՝ 23.3 տոկոս: Արտադրանքի և ներմուծման զուտ հարկերի մասնաբաժինը կազմել է 11.7 տոկոս։

2025 թվականին հայտարարվել էր, որ ՀՆԱ-ն կաճի 1.4 տոկոսով, մինչդեռ կառավարությունը տարեսկզբին կանխատեսել էր 3.5 տոկոս աճ։

Անկախ տնտեսագետները տնտեսական աճի դանդաղումը հիմնականում բացատրում են նավթի արդյունահանման անկմամբ և ոչ նավթային հատվածի անբավարար զարգացմամբ: Նրանց կարծիքով՝ մարտին համաշխարհային շուկայում նավթի գների աճը մասամբ մեղմացրել է այդ հետևանքները։

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին նույնպես հայտարարված թվերը գնահատում է որպես տնտեսական անկման ցուցանիշ: Նրա խոսքով՝ ՀՆԱ-ի անկումն անմիջականորեն ազդում է բնակչության բարեկեցության վրա և հանգեցնում իրական եկամուտների նվազման:

«Նախագահը և կառավարության ներկայացուցիչները իրենց ելույթներում բազմիցս նշել են, որ Ադրբեջանում ՀՆԱ-ի ցածր աճը խնդիր չեն համարում։ Աշխարհում կա նման տեսակետ, բայց տնտեսական տեսությունն ու պրակտիկան ասում են, որ երբ երկրում ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) ցուցանիշները վատանում են, դա բացասաբար է անդրադառնում մարդկանց եկամուտների և կենսապահովման, բնակչության վրա, և կենսամակարդակը նվազում է։ Հայտարարվել են 2026 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները, և պարզ է, որ Ադրբեջանում տնտեսական անկում է, տնտեսական վիճակը լավը չէ, և կառավարությունը այլևս չի կարող անտեսել այս միտումը, այն անպայման պետք է լուրջ բարեփոխումներ սկսի»,- նշել է նա։

Տնտեսագետը հավելել է, որ մինչ տարածաշրջանի երկրներում դիտվում է բարձր տնտեսական աճ, Ադրբեջանում թույլ դինամիկա է գրանցվում։ Նրա խոսքով՝ արտաքին առևտրի շրջանառության անկումը, ներմուծման և արտահանման անկումը, ինչպես նաև գնաճի պատճառով իրական եկամուտների անկումը ավելի են սրում տնտեսական իրավիճակը։

«Երբ նայում ենք մեր հարևաններին, տեսնում ենք, որ Վրաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 8,4 տոկոս, Ուզբեկստանում՝ ավելի քան 7 տոկոս, իսկ Ղրղզստանում՝ 8,8 տոկոս»,- ընդգծել է նա։

Բացի այդ, այս տարվա առաջին 2 ամիսներին Ադրբեջանի առևտրաշրջանառությունը, 2025 թվականի հունվար-փետրվարի համեմատ, նվազել է 23,5 տոկոսով, արտահանումը՝ 9,6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 37,1 տոկոսով։

Ադրբեջանի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել հայտարարված բացասական ցուցանիշները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի