Կա՛մ Հայաստանը հաղթած դուրս կգա և կստիպի հաշվի նստել իր հետ, կա՛մ 20-30 տարով հետ կընկնի. Արման Նավասարդյանը՝ ՀԱՊԿ թնջուկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Այն, ինչ կատարվում է ՀԱՊԿ-ի ներսում և դրա շուրջը, անպայմանորեն պետք է լիներ` հաշվի առնելով այդ կառույցի ներսում առկա խնդիրները, իսկ դա կլիներ ավելի վաղ, եթե ՀԱՊԿ անդամ պետություններից մեկը, օրինակ, ասեր այն, ինչ ասաց Հայաստանը։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Այդ կազմակերպության երկու անդամները՝ Բելառուսը և Ղազախստանը, ամեն ինչ անում էին՝ ՀԱՊԿ-ն օգտագործելով ՀՀ-ի շահերի դեմ, որոնց հընթացս միացավ Ադրբեջանը, իսկ Խաչատուրովի դեպքն ընդամենը շարժառիթ էր՝ ի ցույց դնելու այն վրիպումներն ու բացերը, որոնք կան այդ կազմակերպության ներսում»,- նշեց նա։

Խոսելով այդ բացերի մասին՝ Արման Նավասարդյանը հիշեցրեց, որ հակահայկական քաղաքականություն ՀԱՊԿ անդամ պետություններից երկուսի կողմից ցուցաբերվել է նաև Խաչատուրովից առաջ։

«Պարզապես մեր ղեկավարությունը նախկինում համեստ կերպով լռում էր, ինչ ասում էին, գլուխը կախ լսում էր: Հիմա ավելացավ Ադրբեջանը, և ատելությանը տրվեց միջազգային տեսք, իսկ Փաշինյանը կտրեց այն, ինչ ուզում էին անել ՀԱՊԿ-ում, այն է՝ Ադրբեջանին տալ դիտորդի կարգավիճակ»,- ասաց դեսպանը՝ չբացառելով, որ հնարավոր է դեկտեմբերի 6-ին ևս որոշում չկայացվի, և Հայաստանի ներկայացուցիչը չստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնավարումը։

«Չեմ կարծում, որ դա մեզ համար ահավոր հետևանք ունենա: Օրինակ՝ երբ ՀՀ-ի դեմ եղել են ռազմական ագրեսիվ գործողություններ, այդ պետությունները չեն կանգնել այն դաշնակցի կողքին, որի հետ պետք է աշխատեին»,- ասաց Արման Նավասարդյանը՝ ընդգծելով, որ միևնույն ժամանակ չի կիսում տեսակետը, թե Հայաստանն այս փուլում պետք է կանգնի ՀԱՊԿ-ից դուրս գալու խնդրի առաջ։

«Ռուսաստանն այս ֆորսմաժորային իրավիճակում չի գնա Հայաստանի դեմ: Ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար, այլ այն պատճառով, որ Ադրբեջանի հետևից երևում են Թուրքիայի և Իսրայելի ականջները։ Կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ Ռուսաստանը դեմ գնա անգամ Բելառուսի և Ղազախստանի շահերին»,- ասաց Նավասարդյանը:

Նա բարձր գնահատեց ՀԱՊԿ-ում Հայաստանի վարած քաղաքականությունը՝ ընդունելով հանդերձ, որ կան լուրջ ռիսկեր. «Կա՛մ Հայաստանը հաղթած դուրս կգա և կստիպի հաշվի նստել իր հետ, կա՛մ 20-30 տարով հետ կընկնի միջազգային հարաբերություններից և աշխարհաքաղաքական զարգացումներից»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան