ԱՄՆ-ը սկսում է Իրանի նավահանգիստների շրջափակումը. Թրամփ

Լուրեր

07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրառման մեջ հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն շրջափակել Հորմուզի նեղուցով նավարկել փորձող իրանական նավերը, գրում է France 24-ը։

«Ապրիլի 13-ին՝ ժամը 10:00-ին (արևելյան ժամանակով, Երևանի ժամանակով՝ 18։00) Միացյալ Նահանգները կշրջափակի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերը»,- նշել է Թրամփը։

Նա հավելել է՝ ԱՄՆ-ը նաև «կարգելի» միջազգային ջրերում գտնվող յուրաքանչյուր նավի մուտքը, որը տուրք է վճարել Իրանին կարևորագույն ջրային ուղով անցնելու համար։ ԱՄՆ նախագահը լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել այն մասին, թե ինչպես է գործելու շրջափակումը, միայն սպառնացել է, որ ցանկացած իրանցի, որը կրակ կբացի ամերիկյան կամ այլ նավերի վրա, «կուղարկվի դժոխք»։

«Շրջափակումը կիրականացվի բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից, ներառյալ՝ Արաբական և Օմանի ծոցերի բոլոր իրանական նավահանգիստները։ CENTCOM-ի ուժերը չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով ոչ իրանական նավահանգիստներ և նավահանգիստներ տարանցիկ նավարկության ազատությանը»,- իր հերթին հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարաւթյունը (CENTCOM)։

Միաժամանակ, Իրանի ԶՈՒ ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին Թրամփի հայտարարությունները որակել է «ծիծաղելի»։

«ԱՄՆ նախագահի սպառնալիքները՝ Իրանին ծովում շրջափակելու մասին, ծիծաղելի և աբսուրդային են»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանի ռազմածովային ուժերը «հետևում և վերահսկում են տարածաշրջանում ագրեսիվ ամերիկյան զինվորականների բոլոր գործողությունները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի