Դավիթ Տոնոյանին ընդունել է Աֆղանստանի պաշտպանության նախարարը
Քաղաքականություն
19.11.2018 | 16:44Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ընդունել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Թարիք Շահ Բահրամին։
Նախարարները քննարկեցին տարածաշրջանային զարգացումները, երկրում ատեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հայ խաղաղապահների առաքելության և այլ հարցեր։ Դավիթ Տոնոյանը առաջարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում քննարկել Հայաստանում աֆղանստանցի ուսանողների ուսուցման հնարավորությունները և հումանիտար համագորղակցության խորացումը։
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար։ Թարիք Շահ Բահրամին իր հերթին շնորհակալություն հայտնեց Դավիթ Տոնոյանին այցի ինչպես նաև հայ խաղաղապահների առաքելության համար։