ՊԵԿ նախագահը՝ «խոպանչիներին հարկելու» աղմկահարույց նախաձեռնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Հայտարարագրում եկամուտները ներառելը չի նշանակում, այդ եկամուտը պետք է հարկվի: Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով, այսպես ասած, «խոպանչիներին հարկելու» աղմկահարույց նախաձեռնությունը:

«Հարց է հնչել, որ արդյոք դրսից եկած տրանսֆերտները ևս պետք է հարկվե՞ն, մենք ասել ենք, որ հանրային քննարկումների արդյունքում նման որոշում չունենք կայացված: Բայց եթե այդպիսի քննարկումների արդյունքում որոշվի, որ դա եկամուտ է, ապա հայտարարագրում ներառելը չի նշանակում, որ այդ եկամուտը պետք է հարկվի»,- հավելեց նա:

Դավիթ Անանյանն ընդգծեց, որ եթե Ռուսաստանում կամ այլ երկրում եկամուտն արդեն հարկվել է, միևնույն եկամուտը միևնույն հարկատեսակով հարկելու որևէ նպատակ չեն հետապնդում: «Այսօրվա քննարկումները, որ սոցիալական ցանցերում տարածում են գտել, հիմնավոր չեն: Ուղղակի, կարող է, այս կամ այն նախադասությունը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը հետևյալն է. առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով՝ այս նախընտրական շրջանում ինչ-որ միտք կոնտեքստից դուրս բերված կարող է մեկնաբանվել և շահարկումների առիթ դառնալ. «Բայց ամենակարևորը սա է, որ կառավարությունում որևէ կոնկրետ նախագիծ դեռևս չկա։ Կա եկամուտների համատարած հայտարարագրման գաղափար, այդ գաղափարի շուրջ կան տեսակետներ, որոնք պետք է նախ քննարկվեն մասնագիտական շրջանակներում, հետո՝ կառավարությունում, հետո, նախնական նախագծի տեսք ունենալուց հետո, պետք է դրվի հանրային քննարկման, և դա լինելու է ամբողջ 2019 թվականի ընթացքում»:

Մանրամասները՝ տեսանյութում: