Ձերբակալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը
Հասարակություն
08.04.2026 | 13:48
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։
Նշենք, որ նույն գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Պետական գույքի կատավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանն ու այլ նախկին պաշտոնատար անձինք։
Արաքս Մամուլյան