Էրդողանը դատապարտել է Իսրայելի հյուպատոսության վրա հարձակումը՝ այն անվանելով «ծրագրված սադրանք»

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է այսօր Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ տեղի ունեցած զինված հարձակումը՝ այն անվանելով «վախկոտ» և «ժամանակին մտածված սադրանք», որը նպատակ ուներ խաթարել Անկարայի անվտանգության մթնոլորտը։ Նա հաստատել է, որ միջադեպի ժամանակ մեկ հարձակվող սպանվել է, երկուսը՝ վիրավորվել, իսկ երկու ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել, գրում է Turkiye Today-ը։

«Ես ուզում եմ բոլորին հստակեցնել, որ մենք դատապարտում ենք այսօր Բեշիկթաշում տեղի ունեցած վախկոտ հարձակումը, որը կանխվեց մեր հերոսական անվտանգության ուժերի հաջող միջամտության շնորհիվ», շ- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա հաստատել է զոհերի և վիրավորների պաշտոնական թիվը. «Այս նողկալի ահաբեկչական գործողության ժամանակ սպանվել է երեք ահաբեկիչ, մեկը՝ սպանվել, երկուսը՝ վիրավորվել։ Միջամտության ընթացքում մեր հերոս ոստիկաններից երկուսը թեթև վնասվածքներ են ստացել»։

Էրդողանը նշել է, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը և անվտանգության ու հետախուզության ստորաբաժանումները արագորեն սկսել են հարձակման վերաբերյալ անհրաժեշտ հետաքննությունները։

Նա զրոյական հանդուրժողականություն է հայտնել այն բանի նկատմամբ, ինչը  որակել է որպես երկիրը ապակայունացնելու հաշվարկված փորձ։

«Մենք վճռականորեն կշարունակենք մեր պայքարը ահաբեկչության բոլոր ձևերի դեմ և թույլ չենք տա, որ այսօրվա նման վախկոտ, ժամանակին չհասցված սադրանքները վնասեն Թուրքիայի անվտանգության մթնոլորտին», – նշում է Էրդողանը ու վիրավոր ոստիկաններին արագ ապաքինում մաղթում։

Նույն արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Էրդողանը հայտարարել է  Քիրիկկալեում վառելիքի արտադրության օբյեկտների, Լալահանում մարտագլխիկների օբյեկտի և առաջադեմ տեխնոլոգիաների հետազոտությունների, մշակման և ճարտարագիտական ​​կենտրոնի բացման մասին։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան իր պաշտպանական արդյունաբերության կախվածության հարաբերակցությունը 80%-ից կրճատել է մինչև 20%, ոլորտի եկամուտները գերազանցել են 20 միլիարդ դոլարը, հետազոտությունների և զարգացման ծախսերը հասել են 3.5 միլիարդ դոլարի, իսկ պաշտպանական արտահանումը 2002 թվականի 248 միլիոն դոլարից աճել է մինչև ավելի քան 10 միլիարդ դոլար անցյալ տարի:

Պաշտպանության և ավիատիեզերական արտահանումը առաջին եռամսյակում տարեկան աճել է 12.1%-ով՝ հասնելով 1.91 միլիարդ դոլարի: Նա հավելել է, որ Թուրքիայի նախագծերի պորտֆելը գերազանցել է 100 միլիարդ դոլարը՝ ավելի քան 1400 ակտիվ նախագծերով: Էրդողանը նշել է, որ Թուրքիան նպատակ ունի մինչև 2028 թվականը պաշտպանական արտահանման ծավալը հասցնել 11 միլիարդ դոլարի և մտնել աշխարհի պաշտպանական արտահանման առաջատար տասնյակի մեջ:

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի