«Խայտառակ եղավ Մոսկվայում»․ Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին

Լուրեր

30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը այսօր՝ ապրիլի 7-ին, ուղերձ է հղել, որով կոշտ քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը՝ նշելով, որ այն կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի և երկրի ներսում լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքների՝ հակադրելով դա իր խոստացած քաղաքական փոփոխություններին Հայաստանում։ Կարապետյանը Փաշինյանի Մոսկվա կատարած այցը «խայտառակ է» որակել։

Հայտարարությունը՝ ստորև․

«Հիմա պարզ է` Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ սանձազերծված տնտեսական պատերազմ հուլիսին, թե փոփոխություններ, որոնք մենք կբերենք Հայաստանին հունիսին:

Անկեղծ, բարկացած եմ փոքրիկ խմբակի ղեկավարի պահվածքից։ Խայտառակ եղավ Մոսկվայում։ Բայց ինչն ավելի վատ է՝ հետևողական քայլերով դարձրեց մեր երկիրը աշխարհաքաղաքական բախման հրապարակ։

Ինչու էր պետք փորձեր անել հեռացնել բարեկամ Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Նրա ներկայությունը որևիցե կերպ երբեք չի խանգարել այլ ուժային կենտրոնների հետ Հայաստանի համագործակցությանը, առևտրին։ Ու ապագայում էլ վստահ եմ` չի խանգարելու։ Ուղղակի, խելք ու ժողովրդական լեզվով ասած՝ շնորհք է պետք ունենալ։ Եվ հետո՝ պետք է պարզապես ողջամիտ լինել։

Ռուսաստանի հետ են մեր տնտեսական ամենախորը կապերը։ Ռուսաստանն է մեզ էժան գազ մատակարարում, սիրով ընդունում մեր սեզոնային աշխատողներին, գնում մեր գյուղատնտեսական ապրանքների զգալի մասը։ Իսկ եթե դադարեցնի այդ ամենը, ի՞նչ պատասխան եք տալու մեր ժողովրդին, որն ավելի կաղքատանա։

Բայց այսօրվա վարչապետին մեր հայրենակիցների ճակատագիրը, գրպանի ու սառնարանի պարունակությունը չի հետաքրքրում։ Կարևորը` ինքը սուտ պատերազմներով վախեցնելով` կարողանա մնալ իշխանության` հանուն սեփական բարեկեցության։ Իհարկե՝ չի մնալու։ Հեռացնելու ենք փոքրիկ խմբակին ու բարեկամություն անենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ուժային բոլոր կենտրոնների հետ։

Մենք տեսանք, թե ինչ պատահեց Վրաստանի և Ուկրաինայի հետ։

Մեզ նոր պատերազմներ պետք չեն։

Քվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում։ Վստահե ՛ ք մեզ և կունենանք իրական փոփոխություն՝ ուժեղ տնտեսություն, միասնություն և երկարատև խաղաղություն։

Ժամանակն է ուժեղ Հայաստանի»։

Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն, հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։