Իսրայելը հաստատում է՝ սպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը

Լուրեր

27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
Բոլորը

«Իսրայելը սպանել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների ծառայության հետախուզության ղեկավարին։ Իրանի առաջնորդներն ապրում են թիրախի տակ լինելու զգացումով։ Մենք կշարունակենք նրանց մեկ առ մեկ որսալ,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանները կրակում են քաղաքացիական անձանց վրա, և մենք վերացնում ենք ահաբեկիչների առաջնորդներին», – նշել է նա։

Ըստ Կացի՝ Իսրայելը «լուրջ վնաս է հասցրել» նաև Իրանի մետալուրգիական և նավթաքիմիական արդյունաբերությանը։

«Մենք կշարունակենք ջախջախել Իրանի ազգային ենթակառուցվածքները և հանգեցնել ահաբեկչական ռեժիմի քայքայմանն ու փլուզմանը, ինչպես նաև՝ ոչնչացնել Իսրայել պետության նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու և կրակ բացելու կարողությունները», – ասել է  նա։

Պատերազմի սկզբից ի վեր բացի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիից սպանվել են Իրանի անվտանգության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ անվտանգության  քարտուղար Ալի Լարիջանին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Մոհամմադ Պակպուրը։

Վերլուծաբանները նշում են, որ ապակենտրոնացված հրամանատարական կառուցվածքը թույլ է տվել Իրանին շարունակել համակարգել հարձակումները նույնիսկ այն դեպքում, երբ սպանվում են բարձրաստիճան պաշտոնյաներ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի