Իրանը խոստանում է պատասխան հարվածներ հասցնել իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակմանը

Լուրեր

17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
Բոլորը

Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել ԱՄՆ-ի հետ կապված ենթակառուցվածքներին, եթե ԱՄՆ-ն իրականացնի նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ ուղղված Իրանի էներգետիկ օբյեկտներին, կամուրջներին և այլ ենթակառուցվածքներին, գրում  է DW-ն։

«Իրանի արձագանքը կլինի նման հարձակումներին համարժեք պատասխան», – ասել է  ԱԳՆ  խոսնակ Էսմայիլ Բաղային.  «Մեր զինված ուժերը հստակ հայտարարել են, որ եթե հարձակում իրականացվի Իրանի ենթակառուցվածքների դեմ, մենք նույն կերպ կպատասխանենք»։

«Մեր զինված ուժերը կհարվածեն ցանկացած նման ենթակառուցվածքի, որը պատկանում է Միացյալ Նահանգներին կամ որևէ կերպ կապված է դրանց հետ, կամ աջակցում է Իրանի դեմ նրանց ագրեսիային։ Սա այն չէ, ինչ մենք կանենք ինքնակամ կամ մեր ցանկությամբ։ Սա մեր պաշտպանական միջոցների մի մասն է՝ նրանց ապօրինի գործողությունների դեմ»,- հավելել է նա։

Իրանի խորհրդարանի նախագահ  Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը այն բազմաթիվ պատգամավորներից էր մեկն է, որ դատապարտել է Թրամփի կողմից Իրանի ենթակառուցվածքների հասցեին հնչեցվող սպառնալիքների աճը։

«Դուք ոչնչի չեք հասնի ռազմական հանցագործություններով», – ասել է նա։

Իրանի կենտրոնական ռազմական հրամանատարությունը երկուշաբթի օրը զգուշացրել է «շատ ավելի ավերիչ» հակահարվածի մասին, եթե հակառակորդները հարվածեն քաղաքացիական թիրախներին։

«Եթե քաղաքացիական թիրախների վրա հարձակումները կրկնվեն, մեր հարձակողական և պատասխան գործողությունների հաջորդ փուլերը կլինեն շատ ավելի ավերիչ և լայնածավալ», – ասել է «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը Telegram-ում պետական ​​IRIB հեռարձակողի կողմից հրապարակված հայտարարության մեջ։

Զգուշացումը հնչել  է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ պահանջելով, որ Թեհրանը համաձայնվի իր պահանջների հետ՝ որպես Պարսից ծոցում նավագնացության վերսկսման համաձայնագրի մի մաս։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը, կարծես, ևս 24 ժամով երկարաձգել էր  Իրանին տրված վերջնաժամկետը՝ համաձայնության գալու կամ Հորմուզի նեղուցը վերաբացելու համար։

Շաբաթ օրը, նա Իրանին 48-ժամյա վերջնագիր էր ներկայացրել, հակառակ դեպքում նա կբախվի «դժոխքի»՝ ենթակառուցվածքների վրա ավերիչ հարձակումների տեսքով։ Կիրակի կեսօրին նա նոր գրառում էր արել, որպես վերջնաժամկետ նշելով «Երեքշաբթի, արևելյան ժամանակով ժամը 20:00-ն»։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի