Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
Քաղաքականություն
03.04.2026 | 19:35
Ապրիլի 1-ին կայացել է 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերն ընդգծել են երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացը։
Աշխատանքային խմբի անդամները մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերի` ներառյալ տնտեսական համագործակցության, էներգետիկայի, կրիտիկական և նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ:
