NASA-ն հրապարակել է Երկրի նոր լուսանկարը
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը՝ NASA-ն, հրապարակել է Երկիր մոլորակի նոր լուսանկարը։
«Մենք տեսնում ենք մեր մոլորակը որպես ամբողջություն՝ լուսավորված տպավորիչ կապույտ և շագանակագույն գույներով: Կանաչ բևեռափայլը նույնիսկ լուսավորում է մթնոլորտը: Դա մենք ենք՝ միասին, երբ դիտում ենք մեր տիեզերագնացների ճանապարհորդությունը դեպի Լուսին», – ասվում է NASA-ի X-ի գրառման մեջ:
Լուսանկարը արվել է «Արտեմիս 2» առաքելության տիեզերագնացների կողմից, որոնք այժմ Լուսին են ուղևորվում։
Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի