«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը

Լուրեր

27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
Բոլորը

«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությամբ՝ Հանրային հեռուստատեսության Առաջինի լրատվականի YouTube հարթակում 2026թ. մարտի 9-29-ը հրապարակված նյութերի զգալի մասը կրել է քարոզչական կամ ենթատեքստային քարոզչական բնույթ՝ հիմնականում առնչվելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, մինչդեռ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը եղել է առավելապես բացասական։

«Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել է քաղաքական գործընթացները կամ դերակատարներին լուսաբանող բնույթի 140 հրապարակում, որոնցից 18-ը՝ Լուրերի ամփոփիչ թողարկումների հրապարակումներն են Youtube հարթակում։ 140 հրապարակումից 89-ը ենթադրում են պետական մարմինների (Կառավարություն, Ազգային ժողով, նախարարություններ և այլն) գործունեության լուսաբանում և այլ հաղորդումներ, որոնք կախված չեն խմբագրական ընտրությունից կամ քաղաքական սուբյեկտներից։
Մյուս 51 հրապարակումները քարոզչական բնույթի են՝

42 հրապարակում (30%) կրել են քարոզչական բնույթ կամ պարունակել են քարոզչական տարրեր, որոնցից 39-ում հիշատակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 7-ում՝ «Հայաստան» դաշինք, 6-ում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, 2-ում՝ «Միասնության թևեր» կուսակցությունը և մեկական անգամ Մայր Հայաստան, Հայաքվե, Հայ ազգային կոնգրես, Ապրելու երկիր, Ռեֆորմիստներ և Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցություն։

14 հրապարակում (10%) չեն հանդիսացել անմիջական քարոզչություն, բայց ունեցել են քարոզչական ենթատեքստ, որոնցից 13-ը վերաբերել են ՔՊ-ին, 2-ը՝ Ուժեղ Հայաստանին և 1-ական՝ Միասնության թևերին, «Հայաստան» դաշինքին և Ռեֆորմիստիներին։

Դիտարկման արդյունքները վկայում են, որ ուսումնասիրված ժամանակահատվածում ալիքի քաղաքական բովանդակության մեջ նկատվում է քարոզչական և քարոզչական ենթատեքստ ունեցող նյութերի զգալի մասնաբաժին, որը գերակշռող չափով առնչվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Միաժամանակ արձանագրվել է, որ ընդդիմադիր ուժերի լուսաբանումը ունեցել է առավելապես բացասական՝ հակաքարոզչական շեշտադրում։

Նշենք, որ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով, իսկ նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ մասի «ա» ենթակետի համաձայն պարտավոր են հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվությունը ներկայացնելիս տրամադրեն թե խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), թե կարծիքների բազմազանությունը»,- ասվում է հաղորդագրությունում։