Պատրաստ ենք բոլոր սցենարներին` նաև չգրանցելու. որևէ հակաիրավական գործողություն չենք անում. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Ունենք սցենարներ, պատրաստ ենք բոլոր սցենարներին՝ նաև չգրանցելու», – այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

«Հիմա ո՞նց եք պատկերացնում, օրինակ, ամենամեծ ընդդիմադիր ուժը, որը հինգ րոպե պակաս է իշխանությունից, ուղղակի թույլ չտա՞ն։ Էդ ընտրությունների արդյունքները ո՞վ կարող է ընդունել»,- նշեց Ղազինյանը։

Անդրադառնալով իրավական կառույցների կողմից հաղորդումներին, թե կուսակցությունը ընտրակաշառքի տեսքով գումարներ է բաժանում քաղաքացիներին, Ղազինյանն արձագանքել է․

«Մեր կուսակցությունը հայտարարություն է տարածել այդ մասով։ Ես ուղղակի կարող եմ լրացնել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մեծ կուսակցություն է դարձել արդեն և օր-օրի մեծանում է։ Կարող ենք ունենալ բազմաթիվ անդամներ, կարող են նաև, չգիտեմ, չեմ ուզում դա երբևէ ենթադրել, նաև ներդրված մարդիկ, նաև պրովոկացիաներ և այլն։ Մեր կուսակցությունը որևիցե հակաիրավական գործողություն չի անում»,- ասաց Դավիթ Ղազինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։