Դատարանը ֆիքսել է, որ Ղազինյանը և այլ քաղաքացիներ ազատվել են սխալ, ինձ մեծ գումար է փոխհատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի օրոք ընկերությունից հեռացվել է շուրջ 500 աշխատակից, դատարանն արդեն սկսել է անվավեր ճանաչել այդ ազատման հրամանները՝ դրանք որակելով ոչ իրավաչափ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանը։

«Կոնկրետ իմ հետ կապված որոշումը դատարանը որ տվել է, այնտեղ մի արտահայտություն է այսպես գրել, որ կա ճգնաժամ իմ և ժամանակավոր կառավարչի հարաբերություններում։ Նախ առաջինը՝ «ժամանակավոր կառավարիչ» արտահայտությունը արդեն ենթադրում է, որ նա ժամանակավոր է։ Ես այդտեղ 20 տարի աշխատում եմ։ Եվ երկրորդը՝ նա ժամանակավոր է, նա պետք է գնա, ու այնտեղ հստակ ֆիքսել է, որ սխալ է ազատվել, բայց չեմ վերականգնվում, որովհետև ճգնաժամ կա։ Այսինքն, դատարանը ֆիքսում է, որ Դավիթ Ղազինյանը և տասնյակ այլ մարդիկ այս պահի դրությամբ ազատվել են սխալ, այսինքն, հրամանը եղել է ոչ իրավաչափ, ոչ օրինական, բայց նաև փոխհատուցում է տալիս։ Եվ դա վերաբերում է բավականին մեծ թվերի»,- ասաց Դավիթ Ղազինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։