Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու օրենքները

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Մոլդովայի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է ԱՊՀ ստեղծման համաձայնագիրը և Համագործակցության կանոնադրությունը չեղյալ հայտարարող օրինագծերը, գրում է Current time-ը։

Այս որոշումները պաշտպանել են իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության, «Ժողովրդավարությունը տանը» կուսակցության 60 օրենսդիրներ և նախկին վարչապետ Իոն Կիկուն («Այլընտրանք» խմբակցությունից)։

Խորհրդարանը 101 պատգամավոր ունի։ Կոմունիստական ​​կուսակցության և Սոցիալիստական ​​կուսակցության պատգամավորները դեմ են քվեարկել համաձայնագրերի չեղարկմանը։ Նրանք հայտարարել են, որ «Մոլդովայի դուրս գալը ԱՊՀ-ից աղետալի հետևանքներ կունենա» երկրի տնտեսության համար։

Համաձայնագրերի չեղարկումը նախաձեռնել է ԱԳՆ-ն, որը կարծում է, որ ԱՊՀ-ի հիմնարար արժեքներն ու սկզբունքները ներկայումս չեն հարգվում Համագործակցության որոշ անդամների կողմից: «Ավելին, ԱՊՀ-ի համաձայնագրի չեղարկումը բնական և անխուսափելի քայլ է Եվրամիությանը միանալու նպատակին հասնելու ուղղությամբ», – նշվում է նախարարության բացատրական գրառման մեջ։

Մինչ օրս Մոլդովան չեղարկել է ԱՊՀ-ի շրջանակներում կնքված 283 համաձայնագրերից 71-ը, և մոտ 60-ը՝ դիտարկման փուլում է։

Մոլդովայի նախագահի կողմից խորհրդարանի կողմից հաստատված նախագծերը ստորագրելուց հետո, ԱԳՆ-ն դրանք կուղարկի ԱՊՀ գործադիր կոմիտե, իսկ Վիեննայի կոնվենցիային համապատասխան Համագործակցությունից դուրս գալը կավարտվի 12 ամիս անց։

Մոլդովան դադարեցրել է մասնակցությունը ԱՊՀ բոլոր միջոցառումներին սկսած 2023 թվականից, հաղորդում է Reuters-ը։

Փոխվարչապետ Միխայ Պոպշոյը  հայտարարել էր, որ Մոլդովայի կողմից Անկախ Պետությունների Համագործակցության  անդամակցության համաձայնագրերի դադարեցումը «կարևոր քայլ է երկրի եվրոպական կողմնորոշումը ամրապնդելու գործում»։ Պոպշոյը նաև նշել է, որ քաղաքացիների համար օգտակար մի շարք ԱՊՀ համաձայնագրեր կմնան ուժի մեջ։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որը կողմ է տասնամյակի վերջին երկրի անդամակցությանը Եվրամիությանը, դատապարտել է Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և մեղադրել Կրեմլին ներկայիս արևմտամետ Մոլդովայի կառավարության գործունեությունը խաթարելու փորձերի մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի