ՀՖՖ-ն Ազգային արտոնագիր է շնորհել 11 ակումբի

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Ապրիլի 1-ին կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում քննության դրվեցին Fastex Պրեմիեր լիգայի 2025/2026 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ ՖԱ» ՀԿ, «Փյունիկ ՖԱ» ՀԿ, «Վան ՖԱ» ՀԿ, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ, «ՖԱ Արարատ» Հ/Ձ ՓԲԸ, «Նոա ՖԱ» ՀԿ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ, «Շիրակ ՖԱ» ՀԿ, «Գանձասար ՖԱ» ՀԿ, և Հայաստանի Առաջին խմբի մասնակից 3 ակումբների՝ «Սյունիք ՖԱ» ՍՊԸ, «Սարդարապատ ՖԱ» ՀԿ, «Անդրանիկ ՖԱ» ՀԿ ֆուտբոլային ակումբների  արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող Fastex Պրեմիեր լիգայի 2026/2027 թթ. մրցաշրջանին:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 11-ին՝ «Ալաշկերտ ՖԱ» ՀԿ, «Փյունիկ ՖԱ» ՀԿ, «Վան ՖԱ» ՀԿ, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ, «ՖԱ Արարատ» Հ/Ձ ՓԲԸ, «Նոա ՖԱ» ՀԿ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ, «Շիրակ ՖԱ» ՀԿ, «Գանձասար ՖԱ» ՀԿ, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ և «Սարդարապատ ՖԱ» ՀԿ:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈւԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Անդրանիկ ՖԱ» ՀԿ ֆուտբոլային ակումբի՝ արտոնագիր ստանալու դիմումը, առ այն որ ակումբը չի համապատասխանել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2025 թվականի խմբագրություն) մարզական չափանիշների պահանջներին, մասնավորապես՝  ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2025թ. խմբագրություն) Հոդված 18-ի պահանջներին, և իր կազմում չի ներկայացրել առնվազն մեկ կանանց ֆուտբոլի թիմ, որը մասնակցում է Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն կամ Առաջին խմբի առաջնություններից որևէ մեկին։

Ակումբն իրավունք ունի բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումն աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):