Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը

Լուրեր

27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն քննարկում է ՆԱՏՕ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու հնարավորությունը, քանի որ դաշնակիցները չեն աջակցել Վաշինգտոնի ռազմական գործողություններին Իրանի դեմ, հայտնել է բրիտանական Daily Telegraph-ը, գրում է Reuters-ը։

Թրամփը դաշինքը որակել է որպես «թղթե վագր»՝ ասելով, որ Միացյալ Նահանգների դուրսբերումը պաշտպանական համաձայնագրից այժմ «վերանայման ենթակա է»։ Նա հավելել է, որ երկար ժամանակ կասկածներ է ունեցել ՆԱՏՕ-ի հեղինակության վերաբերյալ։

«Այո՛, կասեի, որ դա վերանայման ենթակա է։ Ինձ երբեք չի համոզել ՆԱՏՕ-ն։ Ես միշտ գիտեի, որ նրանք թղթե վագր են, և Պուտինը, ի դեպ, նույնպես գիտի դա»,- հայտարարել է Թրամփը՝ պատասխանելով պատերազմից հետո Դաշինքին ԱՄՆ անդամակցությունը վերանայելու մասին հարցին։

Նշենք, որ Թրամփը պարբերաբար քննադատում է ՆԱՏՕ-ի երկրներին Իրանի դեմ պատերազմում չաջակցելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի