Որքանո՞վ է իրատեսական, որ ԱՄՆ-ը ցամաքային զորքեր մտցնի Իրան․ Լեոնիդ Ներսիսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
01.04.2026 | 12:37«Ամեն ինչ հնարավոր է, բնականաբար, ծանր որոշում է շատ: Կզարմանամ, եթե ԱՄՆ-ն այդ որոշումը ընդունի»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց APRI Armenia-ում ռազմական վերլուծաբան և հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը՝ խոսելով ԱՄՆ-ի կողմից Իրան ցամաքային զորքերի ուղարկման մասին։
Նա պնդում է, որ եթե նույնիսկ ԱՄՆ-ն 10,000 զինվորով գրավի Հորմուզի նեղուցի իրանական կղզիները, դա ռազմավարական տեսանկյունից անարդյունավետ և կարճատես քայլ կլինի։
Ներսիսյանի խոսքով՝ ԱՄՆ զինվորականները, ունենալով նախկին պատերազմների դառը փորձը, շատ լավ հասկանում են այս վտանգը։ Սակայն նա վստահ չէ՝ արդյոք ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը նույնքան լավ է գիտակցում այդ ռիսկերը:
Մանրամասները՝ տեսանյութում։