Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է, որ իսրայելական զորքերը կմնան հարավային Լիբանանի մի մասում նույնիսկ պատերազմից հետո

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը կգրավեն հարավային Լիբանանի մի մասը՝ նույնիսկ «Հըզբոլլահ» զինված խմբավորման դեմ ներկայիս պատերազմի ավարտից հետո։

«Գործողության ավարտին Իսրայելի բանակը կհաստատվի Լիբանանի ներսում գտնվող անվտանգության գոտում՝ հակատանկային հրթիռներից պաշտպանական գծի վրա, և կպահպանի անվտանգության վերահսկողությունն ամբողջ տարածքի վրա մինչև Լիտանի»,- ասել է Կացը՝ նկատի ունենալով սահմանից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գետը։

Կացն ասել է, որ հարյուր հազարավոր տեղահանված լիբանանցի բնակիչների «լիովին կարգելվի» վերադառնալ իրենց տներ՝ մինչև հյուսիսային Իսրայելի անվտանգությունն ապահովվի, իսկ «սահմանին հարակից գյուղերի բոլոր տները կքանդվեն՝ Գազայում Ռաֆահի և Բեյթ Հանունի մոդելով»։

2024 թվականի նոյեմբերին Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը համաձայնության էին եկել հրադադարի շուրջ՝ գրեթե մեկ տարի տևած բախումներից հետո։ Սակայն զինյալ խմբավորումը վերսկսեց Իսրայելի դեմ հարձակումները մեկ ամիս առաջ՝ Իրանի պատերազմի սկսվելուց հետո։ Այդ ժամանակից ի վեր Իսրայելը պատասխանում է ծանր ավիահարվածներով և ցամաքային գործողություններով Լիբանանի հարավում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի