ԵՄ արտաքին գործերի նախարարները Բուչայի ազատագրման տարելիցին Կիև են ժամանել

Լուրեր

03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Բոլորը

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը մարտի 31-ին ժամանել են Կիև՝ ռուսական կողմից ուկրաինական Բուչա քաղաքի ազատագրման չորրորդ տարեդարձի կապակցությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հիշատակի արարողությանը մասնակցելուց հետո եվրոպացի պաշտոնյաներն Ուկրաինայի մայրաքաղաքում հանդիպում կանցկացնեն: Բանակցությունները կկենտրոնանան Հունգարիայի կողմից Ուկրաինային ԵՄ ֆինանսական օգնության ներկայիս արգելափակման, ինչպես նաև հրադադարից հետո Ռուսաստանին պատերազմական հանցագործությունների համար պատժելու հարցի ուղղությամբ։

Կիև ժամանելուն պես Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը և Կայա Կալլասը հայտարարել են, որ դեմ են Իրանի հետ պատերազմի ֆոնին Ուկրաինային տրամադրվող աջակցության կրճատմանը։

«Մենք պետք է հստակեցնենք, որ համբերատար ենք, միասնական ենք, և աջակցության թուլացումը տարբերակ չէ»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։

Վադեֆուլի խոսքով՝ սա պետք է լինի Կիևում կայանալիք հանդիպման հիմնական ուղերձը։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ չորս տարուց ավելի տևող ագրեսիվ պատերազմի արդյունքը ԵՄ-ի համար չափազանց կարևոր է, քանի որ այն վերաբերում է եվրոպական անվտանգությանը, իր հերթին ասել է Կայա Կալլասը։

«Մենք պետք է զբաղվենք սրանով, մենք չենք կարող պարզապես անտեսել այն»,- ընդգծել է նա։

Կիևի մարզի Բուչա փոքրիկ քաղաքը ռուսներից ազատագրվել է 2022 թվականի մարտի 31-ին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկսվելուց հինգ շաբաթ անց: Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ Բուչայի օկուպացիայի ընթացքում զոհվել է 458 խաղաղ բնակիչ, որոնցից 419-ը գնդակահարվել է կամ մահացել խոշտանգումներից: DW-ի գնահատմամբ՝ քաղաքի անունը դարձել է ռուս զինվորականների դաժանության խորհրդանիշ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի