Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների

Լուրեր

14.03.2026 | 23:14
Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 20:09
Նյու Յորքում Հայաստանի նախաձեռնությամբ քննարկվել է գենդերային հավասարության դերը կենսաբազմազանության պահպանման գործում
14.03.2026 | 20:02
Այս պահի դրությամբ Կատարում է գտնվում 21 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
14.03.2026 | 19:43
«Դաբիցա» արեք` կռիվ չլինի. ագարակցին` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:26
Էդուարդ Սպերցյանի դուբլը հաղթանակ է պարգևել «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈԻԹ
14.03.2026 | 19:08
Չեք պատկերացնի` ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել. Փաշինյանը Մեղրիում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 19:00
300 դպրոցներից շատերի ծախսը հիմնավորված չէ, իսկ տնօրեն չեն դառնում, քանի որ ներսից չեն աճեցնում. Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 18:24
Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել ինտենսիվ ռեժիմով. ԱԳՆ
14.03.2026 | 18:02
Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
14.03.2026 | 17:47
Մարտի 13-ին Մասկատից Երևան ժամանած թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
14.03.2026 | 17:44
Հնդկական երկու գազատար լցանավ է անցել Հորմուզի նեղուցով՝ Իրանի թույլտվությամբ
14.03.2026 | 17:15
«Շատ տպավորիչ կառույց է». Փաշինյանը՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի թունելից դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.03.2026 | 16:55
Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում ստորագրել են գիտահետազոտական համագործակցության համաձայնագիր
14.03.2026 | 16:36
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը մտնում է վճռորոշ փուլ
14.03.2026 | 16:16
Երևանի 2 վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոյեմբերի 16-ին ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Արցախի պետական համալսարանի ղեկավարության առաջարկ-նախաձեռնությամբ հանդիպել է բուհի ղեկավարության և ուսանողական ակտիվի հետ։

Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհավորելով ուսանողներին գալիք տոնի կապակցությամբ՝ պետնախարարն ուսումնական հաջողությունների իր մաղթանքն է հղել վերջիններիս՝ կարևորելով նմանօրինակ հանդիպումներն ու ուսանողների արտահամալսարանական ակտիվությունը։

Այնուհետև պետնախարարն ըստ ոլորտների համառոտ ներկայացրել է Արցախի տնտեսության ներկա կացությունն ու առաջընթացը։

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Գ․ Մարտիրոսյանը շեշտադրել է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացումը և դրա համատեքստում կաթիլային ոռոգման համակարգի հետևողական ներդրումը՝ ապահովելու համար գյուղատնտեսական արտադրանքում ծավալ-որակ համամասնության պահպանումը։ Պետնախարարը նշել է, որ ոլորտում կառավարության տեսլականն ըստ ենթաճյուղերի գործող հայեցակարգին համահունչ զարգացումն է:

Խոսելով էներգետիկայի մասին՝ Գ․ Մարտիրոսյանը հայտնել է, որ Արցախն էներգետիկ արտադրանքի առումով ինքնաբավությունից արդեն անցում է կատարել արտահանողի կարգավիճակի։ Ասվածն առավել մատչելի դարձնելու համար Գ․ Մարտիրոսյանն ուսանողներին տեղեկացրել է, որ հիդրոէներգետիկ ոլորտում Արցախը թերևս մեծ ներուժ ունի, և զուգահեռաբար շարունակվելու է արևային էներգետիկայի զարգացումը։ «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Արցախում ամբողջությամբ զարգացնում ենք վերականգնվող էներգիան, կամ, այսպես կոչված, կանաչ էներգիան: Այդ առումով մեր հանրապետությունը աշխարհում առաջատարներից է»,- նշել է Գ․ Մարտիրոսյանը։

Հաջորդիվ պետնախարարը խոսել է բնակարանաշինությանը պետական աջակցության մասին։ «Ներկայումս արդեն մեկնարկել է սոցիալական կամ մատչելի բնակարանաշինության ծրագիր, սահմանել ենք պետության համար ցանկալի ֆինանսատեխնիկական չափանիշներ՝ այդ մասին տեղեկացնելով պոտենցիալ ներդրողներին։ Փոխարենը պետությունն իր կողմից իրականացնելու է որոշ ծախսերի համաֆինանսավորում, այդ թվում՝ շինտարածքի ապահովում, արտաքին բարեկարգում և հաղորդակցային ապահովում»,- տեղեկացրել է պետնախարարը։

Հանդիպման ավարտին Գ․ Մարտիրոսյանը պատասխանել է ուսանողներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին ամենատարբեր թեմաների՝ սկսած ԱրՊՀ շենքային պայմաններից և լաբորատոր վերազինումից մինչև երիտասարդական նորարարական բիզնես ծրագրերի և արտերկրյա ուսումնառության պետական խրախուսում։

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը և կրթության, գիտության ու սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը։