Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի պատերազմին մասնակցող ամերիկյան ինքնաթիռների համար

Լուրեր

27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
27.07.2026 | 18:19
Սկանդալ Արգենտինայի և Բրազիլիայի միջև․ Արգենտինայի նախագահը բրազիլացի պաշտոնակցին «գող» է անվանել
27.07.2026 | 18:08
Ընտրությունների մասնակցելու համար ՀՀ ժամանած քանի քաղաքացի է ստացել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագրեր
27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
Բոլորը

Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը մասնակցող ինքնաթիռների համար։ Այս մասին հաղորդում է El Pais-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է The Insider-ը։

Հրապարակման համաձայն՝ Մադրիդն արգելել է հարձակումներին մասնակցող ինքնաթիռների, այդ թվում՝ կործանիչների և օդային լցանավերի կողմից Ռոտա և Մորոն դե լա Ֆրոնտերա ավիաբազաների օգտագործումը։ Բացի այդ, Իսպանիան թույլ չի տալիս երրորդ երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, տեղակայված ամերիկյան ինքնաթիռներին թռչել իր օդային տարածքով։ Բացառություններ հնարավոր են միայն արտակարգ իրավիճակներում։

Պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հաստատել է այս տեղեկությունը։

«Մենք չենք թույլատրում ո՛չ ռազմական բազաների, ո՛չ էլ օդային տարածքի օգտագործումը Իրանի պատերազմի հետ կապված գործողությունների համար։ Կարծում եմ՝ բոլորը գիտեն Իսպանիայի դիրքորոշումը. այն շատ հստակ է»,- Մադրիդում լրագրողներին ասել է Ռոբլեսը՝ Իրանում պատերազմն անվանելով «խորապես անօրինական և խորապես անարդար»։

Միևնույն ժամանակ, Իսպանիան շարունակում է կատարել իր մյուս պարտավորությունները Միացյալ Նահանգների նկատմամբ։ Մասնավորապես, երկիրն աջակցություն է ցուցաբերում Եվրոպայում տեղակայված շուրջ 80,000 ամերիկյան զորքերին։ Իսպանիայի օդային նավիգացիոն ծառայությունները նաև աջակցում են ԱՄՆ-ից Իրանին հարվածելու համար ամերիկյան ռմբակոծիչների թռիչքներին, չնայած ինքնաթիռները չեն մտնում Իսպանիայի օդային տարածք։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախկինում հայտարարել էր, որ երկիրը չի աջակցի ռազմական գործողությանը, որը, նրա կարծիքով, խախտում է միջազգային իրավունքը։ Նա նաև ընդգծել է, որ Մադրիդը դեմ է իրանական ռեժիմին։

Սանչեսի խոսքով՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունն Իսպանիային արժենում է ամսական շուրջ 100 միլիարդ եվրո։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր հերթին, սպառնացել էր խզել առևտրային կապերն Իսպանիայի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի