Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մայամիում ընթացող FII PRIORITY գագաթնաժողովի ժամանակ խոսել է համաշխարհային «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդների» մասին, որոնք «աշխարհի հույսն են» և այդ համատեքստում օրինակելի համարել Ադրբեջանի նախագահ Ալիևին։

Թեմային նա անդրադարձել է Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդի մասին խոսելիս։

«Նրանք բոլորը, գիտեք, իրոք երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդներ են: Եվ ես կարծում եմ, որ դա հույսի փարոս է աշխարհի համար: Եվ ի դեպ, նախագահը մտերիմ էր նրանց բոլորի հետ»,-ասել է նա՝ թվարկելով մի քանի առաջնորդների անունները։

Ուիթքոֆը ավելի ուշ ավելացրել է, որ մի քանիսին մոռացել է․ «Ես մի քանիսին բաց եմ թողնում, նկատի ունեմ՝ նայեք Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Ամբողջությամբ փոխեց իր երկրի ուղղությունը (շրջադարձ կատարեց)»։

Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է՝  Խաղաղության խորհուրդը նույն կերպ մտածող բազմաթիվ մարդկանց համախմբում է։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի «երիտասարդ» նախագահը 64 տարեկան է, ինքը Ուիթքոֆը՝ 69։