Թուրքիայում ավարտվել է սպանված ռուս դեսպանի գործով հետաքննությունը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Թուրքիայում ավարտվել է Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ընթացող հետաքննությունը. փոխանցում է ermenihabe-ը:

Հետաքննության շրջանակներում Անկարայի Հանրապետական դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն  եկել է այն եզրակացության, որ ռուս դեսպանի սպանության կազմակերպման գործում թիվ մեկ մեղադրյալը իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենն է։ Նրա հետ միասին պատվիրատուների թվում են ընդգրկվել նաև Շերիֆ Թեքալան և Էմրե Ուսլուն։

Գյուլենը համարվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի առաջնորդը։ Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։

Այժմ մեղադրական եզրակացությունը կներկայացվի Անկարայի հանրապետական գլխավոր դատախազի վավերացմանը: Եթե դատախազը մեղադրականը հաստատի, ապա այն կուղարկվի դատարան։

Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել էր 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում։Հարձակումն իրականացրել է Մևլութ Մերթ Ալթընթաշը։ Նա եղել է ոստիկանության աշխատակից, ով մտել է թանգարան, Կառլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա կրակել է դեսպանի վրա թիկունքից։ Թուրքական ոստիկանությունն Ալթընթաշին հենց սպանության վայրում վնասազերծել է։