Պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն արդարացվել է, սակայն մեղավոր ճանաչվել այլ արարքում

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է պետական դավաճանության գործով։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը:  «Հանիրավի հանրային պարսավանք, լուսանկարների տարածում, անմեղության կանխավարկածի խախտում, իրականության հետ կապ չունեցող տեղեկությունների շրջանառություն։ Այսպիսով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող՝ Անի Դանիելյան) ՀՀ ԱԳՆ աշխատակից՝ Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի՝ Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ  Քր. Օր.-ի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն արդարացվեց»,- գրել է Պողոսյանն իր էջում։

Դատարանը, սակայն, Աշխեն Ալեքսանյանի գործողություններում հանցավոր գործունեություն մատնանշել է, մասնավորապես, ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին)։ 

Այս հոդվածը պատիժ է նախատեսում  տուգանք՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 3-7 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` 1-3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` 1-4 տարի ժամկետով:

Չնայած ծանր մեղադրանքի մասով արդարացմանը, պաշտպանական կողմը մյուս մասով բողոքարկելու է դատավճիռը Վերաքննիչ քրեական դատարանում։ Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ իրենք ևս պատրաստվում են բողոք ներկայացնել։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա օգոստոսի վերջին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերել է պաշտոնյայի, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ և նրան փոխանցել կարևոր տեղեկություններ։ Factor TV-ի տեղեկություններով՝ Աշխեն Ալեքսանյանը եղել է առանցքային վարչությունների աշխատակից։

 

Ռոզա Վարդանյան