Թրամփն ուսումնասիրում է Գյուլենին Թուրքիային արտահանձնելու տարբերակները

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱՄՆ-ի ղեկավարությունն ուսումնասիրում  է Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հնարավոր տարբերակները։  Նման տեղեկություն է տարածել ամերիկյան NBC հեռուստաընկերությունը՝ նշելով, որ այս պահին ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն արդեն համապատասխան աշխատանքներ են իրականացնում. փոխանցում է ermenihaber-ը:

«Դոնալդ Թրամփը սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանությունից հետո օրակարգ է բերել Գյուլենի արտահանձնման հարցը։  Հնարավոր է, որ դրա նպատակն է նվազեցնել Խաշոկջիի գործով Թուրքիայի պահանջները Սաուդյան Արաբիայի նկատմամբ։

Ըստ թուրք պաշտոնյաների՝ Գյուլենի արտահանձման համար ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն օրինական հիմնավորում չունի։ ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն զեկուցել էր, որ Գյուլենն ամերիկյան ոչ մի օրենք չի խախտել։ Այդ պատճառով Թրամփը պահանջել է արտահանձնման այլ տարբերականեր փնտրել»,-նշել է  NBC-ն։

Նշվում է նաև, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են NBC-ի տեղեկատվությունը: