Շուտ լրջացեք, քանի դեռ ուշ չէ. Թրամփը՝ Իրանի բանակցողներին

Լուրեր

26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանցի բանակցողներն «աղաչում են» համաձայնության համար՝ մերժելով Թեհրանի հրապարակային դիրքորոշումը, որ այն պարզապես քննարկում է Վաշինգտոնի առաջարկը, գրում է BBC-ն։

«Ավելի լավ է՝ նրանք լուրջ վերաբերվեն դրան, քանի դեռ ուշ չէ, քանի որ երբ դա տեղի ունենա, այլևս հետդարձի ճանապարհ չի լինի, և դրանից ոչ մի լավ բան չի ստացվի»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա Իրանի բանակցողներին անվանել է «շատ տարբեր» և «տարօրինակ»՝ ասելով, թե նրանք «աղաչում են» ԱՄՆ-ին գործարքի համար, նաև հավելելով, որ իրենց զինված ուժերը «ոչնչացվել են» և «վերադարձի զրոյական հավանականություն կա»։

«Այնուամենայնիվ, նրանք հրապարակավ հայտարարում են, որ միայն «դիտարկում են մեր առաջարկը»։ Սխալ է»,- գրել է նա։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկիրն «առայժմ բանակցություններ վարելու մտադրություն չունի»։ Նա ասել էր, թե ուղերձները «փոխանցվել են բարեկամ երկրների միջոցով», սակայն այդ փոխանակումները «ո՛չ երկխոսություն էին, ո՛չ բանակցություններ, ո՛չ էլ նման որևէ բան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի