Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատավարությունը, որը տևեց ավելի քան մեկ ժամ, ինչի ավարտին դատավոր Գևորգ Մանուկյանը որոշում կայացրեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունն ու ինքնաբացարկ հայտնեց։

Երբ դատավորը կողմերին իր կենսագրական տվյալներն էր հայտնում, շեշտեց, որ 2008-ից մինչև 2020 թվականն աշխատել է Արմավիրի մարզի քննչական վարչությունում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ։

«Սույն քրեական վարույթը քննվել է նույն վարչությունում, սակայն որևէ կերպ որևէ առնչություն չեմ ունեցել վարույթի հետ։ Նաև այս հարցին անդրադառնում եմ այն տեսանկյունից, որ վարույթի նյութերում առկա տվյալների համաձայն՝ թմրանյութի չհայտնաբերման փաստի առթիվ պաշտոնական անփութության կապակցությամբ վարույթ է նախաձեռնված՝ ըստ էության նշված վարչության քննիչների կողմից պաշտոնական անփութություն թույլ տալու ենթադրյալ հանցանքի կապակցությամբ։ 2020-ից 2024 թվականներին զբաղեցրել եմ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը և աշխատանքի բերումով որոշակիորեն աշխատանքային փոխհարաբերություններ եմ ունեցել սույն վարույթով հանրային մեղադրող Հայկ Սահակյանի հետ։ Նաև կողմերին ցանկանում եմ փաստել, որ իմ կողմից մատնանշված հանգամանքները որևէ կերպ ինձ չեն կաշկանդում և չեն խոչընդոտում սույն վարույթով արդար և անկողմնակալ դատարան հանդես գալու համար, ուստի դատարանը ինքնաբացարկի հիմքեր չունի»,- նշեց նա։

Հիմքեր, սակայն, պաշտպանության կողմը գտավ. փաստաբան Երեմ Սարգսյանը և Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրին ինքնաբացարկի, նշելով, որ վերը թվարկված աշխատավայրում կարող են ողջամիտ կասկած իրենց և հարուցել հանրության մոտ, որ դատավորը լիովին անաչառ չի կարող անցնել գործը։

Որոշ ժամանակ ընդմիջում հայտարարելուց և նույն միջնորդությունը գրավոր տարբերակով ստանալուց հետո դատավորն ինքնաբացարկ հայտնեց։

Մանրամասները՝ տեսանյութում։