Եկեղեցական եմ, հաշվառված եմ Մայր Աթոռ վանքում, դիվանապետն եմ. Արշակ արքեպիսկոպոսը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:07
Փաշազադեն տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին
03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատավարությունը։

Հիշեցնենք՝ արքեպիսկոպոսը նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվեց հենց Քննչական կոմիտեի շենքում․ մեղադրանքի հիմքում 7 տարի առաջ կաթողիկոսի հեռացման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ նրան վերագրվող դրվագ է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում։

Ըստ Քննչական կոմիտեի կողմից տարածած հաղորդագրության, 2018 թվականի հուլիսի 7-ին, Արշակ արքեպիսկոպոսի ցուցումով դիվանատան քարտուղարը բջջային հեռախոսով լուսանկարել է դիվանատան ընդունարանում կախված՝ Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը, ապա ստացված լուսանկարը «Վայբեր» հավելվածի միջոցով ուղարկել է հոգևորականին, ինչից հետո ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը։

Պաշտոնական այս հաղորդագրությունից ավելի վաղ համացանցում 10 վայրկյան տևողությամբ տեսանյութ էր տարածվել, որը վերագրվում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Այն տարածած օգտատերը պնդում էր, որ Հաղարծին համալիրում հոգևորականին մոտեցած քաղաքացին հարցրել է. «Ինչու՞ թմրանյութը գցել տվեցիք պայուսակի մեջ»։ Տեսանյութում թիկունքից երևացող տղամարդը, որն ըստ հրապարակման, արքեպիսկոպոսն է, բռունցքով հարվածում է քաղաքացու դեմքին։

Այսօրվա դատական նիստի սկզբում դատավոր Գևորգ Մանուկյանը արքեպիսկոպոսին խնդրեց ներկայանալ։ Արշակ արքեպիսկոպոսը նշեց, որ աշխարհիկ անունը Սամվել Խաչատրյան է, ծնվել է 1973 թվականին օգոստոսի 5-ին, հայ է, ՀՀ քաղաքացի, հաշվառված եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին վանքում: Ունի բարձրագույն կրթություն, աշխատում է, Մայր Աթոռի դիվանապետն է։

Ապա դատավորը խնդրեց ասել, թե երբ է ստացել մեղադրական եզրակացությունը, արքեպիսկոպոսը նշեց՝ 4-5 օր առաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։