«Նրանք շատ են ուզում գործարք կնքել». Թրամփը հայտնել է Իրանում «ճիշտ մարդկանց» հետ բանակցություններ վարելու մասին

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում Իրանի «ճիշտ մարդկանց» հետ՝ համաձայնության հասնելու համար, որը կդադարեցնի մարտական ​​գործողությունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, գրում է Current time-ը։

«Մենք բանակցություններ ենք վարում ճիշտ մարդկանց հետ, և նրանք շատ են ուզում գործարք կնքել։ Նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան են նրանք դա ուզում»,- վստահեցրել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Իրանը մեծ զիջում է կատարել Միացյալ Նահանգներին էներգետիկ ոլորտում։ ԱՄՆ նախագահը սա դրական զարգացում է անվանել և ակնարկել, որ զիջումը կապված է Հորմուզի նեղուցի հետ, որը Պարսից ծոցից համաշխարհային շուկա նավթի մատակարարման հիմնական ուղին է։ Իրանը փաստացիորեն փակել է նեղուցը փետրվարի վերջին ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության մեկնարկից ի վեր։

«Նրանք մեզ նվեր արեցին, և դա շատ առատաձեռն նվեր էր, որն արժեր հսկայական գումար։ Այն կապված չէ միջուկային զենքի հետ, այն կապված է նավթի և գազի հետ, և դա շատ լավ քայլ է, որ նրանք արեցին»,- ասել է Թրամփը։

Նա, սակայն, չի մանրամասնել՝ արդյո՞ք իր դեսպաններ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները ծրագրում են բանակցություններ այս շաբաթ, գրում է Reuters-ը: Գործակալության նաև հաղորդում է, որ Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները։

Իսրայելական Ynet-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն ու Իրանը բանակցություններ են սկսել գաղտնի շփումներից հետո։ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու և բանակցություններ սկսելու Թրամփի որոշմանը հանգեցրած շրջադարձային պահը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և Սթիվ Ուիթկոֆի միջև հեռախոսազրույցն էր, նշում է աղբյուրը։ Միաժամանակ, Ynet-ը հայտնել է, որ պատերազմի չորրորդ օրվանից Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջնորդների միջոցով գաղտնի կապի ալիք է գործել, սակայն երկար ժամանակ անարդյունք է եղել։

Մարտի 23-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թեհրանի հետ «շատ լավ և արդյունավետ» բանակցությունների մասին և հրահանգել հինգ օրով հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։ Թեհրանը պաշտոնապես հերքում է բանակցությունների մասին տեղեկությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի