ԱՄՆ-ն որպես Վենս-Ղալիբաֆ բանակցությունների միջնորդներից մեկը դիտարկում է Թուրքիային. Al-Monitor

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն առաջարկել է բանակցություններ անցկացնել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի միջև, Al-Monitor-ին հայտնել է թուրքական աղբյուրը։ Սա, հնարավոր է, փոխի Թեհրանի հետ դիվանագիտական ​​ուղի բացելու ջանքերը, քանի որ պատերազմը մոտենում է մեկ ամսվա նշագծին։ Աղբյուրը նշել է, որ բանակցությունների առաջարկը փոխանցվել է միջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի միջոցով։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի, Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթթիի և Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի հետ քննարկել է պատերազմը դադարեցնելու ջանքերը, հայտնել է թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը։ Զրույցները տեղի են ունեցել կիրակի ԱՄՆ պաշտոնյաների և իրանցի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ Ֆիդանի բանակցություններից հետո։

Financial Times-ը, հղում անելով քննարկումների վերաբերյալ տեղեկացված պաշտոնյաներին, հաղորդում է, որ ջանքերի շրջանակում նաև ծրագրվում է Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում անցկացնել։

Նախաձեռնությունը, որի հեղինակը Պակիստանն է՝ տարածաշրջանային գործընկերների աջակցությամբ, պատերազմի լարվածության թուլացմանն ուղղված անուղղակի ալիք ստեղծելու ավելի լայն ջանքերի մասն է, ասվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը նշել է, որ Իրանը դեռևս չի արձագանքել առաջարկին։

Հանդիպման առաջարկի մասին առաջին անգամ հաղորդել է «Iran Nuances»-ը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարեց, որ հինգ օրով դադարեցնում է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները՝ վկայակոչելով «արդյունավետ» բանակցությունները։ Այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ նա շաբաթ օրը Թրամփն Իրանին 48-ժամյա վերջնագիր ներկայացրեց Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում՝ Միացյալ Նահանգները կսկսի հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Նավթի գները բարձրացան մինչև 100-110 դոլար մեկ բարելի համար՝ մատակարարման վերաբերյալ մտավախությունների պատճառով, նախքան հայտարարությունից հետո մոտավորապես 9%-ով նվազելը։

Իրանի խորհրդարանի խոսնակը, իր հերթին, ասել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չեն վարվել, սակայն չի բացառել երրորդ կողմի միջնորդությունը։

«ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն վարվել, կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական և նավթային շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու և այն ճահճից դուրս գալու համար, որում հայտնվել են ԱՄՆ-ն ու Իսրայելը»,- գրել է Ղարիբաֆը X-ում։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի հաստատել է, որ տարածաշրջանային երկրներն ԱՄՆ-ի ուղերձներն են փոխանցում Թեհրանին, ըստ իրանական պետական ​​լրատվամիջոցների։

Թուրքիան պնդում է ժամանակավոր հրադադարի մասին՝ դիվանագիտության համար տարածք բացելու ակնկալիքով։

«Մենք պետք է նաև քննարկենք կարճաժամկետ հրադադար հայտարարելու և այդ ընթացքում բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների մասնակցությամբ Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայությունից հետո»,- ասել է Ֆիդանը։

Նա հավելել է, որ հրադադարի ցանկացած ուղի պահանջում է նաև Իսրայելին համոզել՝ պնդելով, որ գլխավոր խոչընդոտը ոչ թե առաջարկների բացակայությունն է, այլ իսրայելական կողմից պատերազմը դադարեցնելու քաղաքական կամքի բացակայությունը։

«Խնդիրը պատերազմը դադարեցնելու ծրագրերի բացակայությունը չէ։ Խնդիրն այն է, որ Իսրայելը խաղաղություն չի ուզում»,- ասել է Ֆիդանը։

Երկուշաբթի ավելի վաղ Վենսը և Թրամփն առանձին զրույցներ են ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Տեսաուղերձում Նեթանյահուն ասել է, որ Թրամփը «կարծում է՝ հնարավորություն կա օգտագործել վերջին ռազմական նվաճումները՝ համաձայնագրի միջոցով պատերազմի մնացած նպատակներին հասնելու համար»։

«Նման համաձայնագիրը կպաշտպանի մեր շահերը»,- հավելել է նա։

Սրանք Նեթանյահուի առաջին հայտարարություններն են այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, որ պատերազմի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել Իրանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի