Քաղաքականությունը թվաբանություն ու չոր հաշվարկ չէ. ըստ ՀԱԿ վարչության անդամի՝  ճիշտն ընտրություններին չմասնակցելն է

Լուրեր

14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանի հետ

 

– Որոշվեց, որ չեք մասնակցելու դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին: Երևանի ավագանու ընտրություններին ևս նպատակահարմար չհամարեցիք մասնակցել՝ «ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունն առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի»: Չե՞ք կարծում, որ բաց եք թողնում քաղաքական ուժի ամենակարևոր քննությունը՝ ևս 5 տարով մնալով արտախորհրդարանական ուժ և այդպիսով որպես քաղաքական ուժ գնալով ինքնաոչնչացման:

– Քաղաքականությունը թվաբանություն չէ, և սկսում ենք սխալվել միշտ, երբ սկսում ենք հաշվարկներ կատարել՝ 5 տարի, 3, 2, 1 տոկոս, 3։ Կարող է՝ սրանք կարևոր են, բայց քաղաքականությամբ զբաղվողների հիմնական սխալն այն է, որ չոր հաշվարկների հետևից են ընկնում և մոռանում իրական վիճակն ու այն գնահատելը։ Կարծում եմ, որ շատ ճիշտ որոշում է կայացվել, և իմաստ չունի մասնակցելը, որովհետև, բոլոր դեպքերում, մեկ խնդիր կա, որն այսօրվա իշխանությունը պետք է լուծի. այն է՝ նախկին իշխանության մնացուկներից ազատվելը: Ինքն այսօր առաջին դիրքերում է կանգնած, իր վրա է դրա պատասխանատվությունը:

– Չոր հաշվարկի մասին չենք խոսում, այլ քաղաքագիտական դասական կանոնի, որ եթե չեք մասնակցում, լուսանցք եք մղվում:

– Քաղաքագետ չեմ, բայց ասում եմ, որ պարտադիր չէ, որ կուսակցությունը չմասնակցի ընտրություններին ու իր քաղաքական գործունեությունը դադարեցվի: Առավել ևս՝ եկեք հայաստանյան քաղաքական իրականությունը դասական կանոններով չգնահատենք. մեզ մոտ դասական իրավիճակ չկա: Ընդհանրապես իրավիճակ չկա՝ շնորհիվ նախկին իշխանության, որը Հայաստանում 15-20 տարիներին վերականգնել էր Խորհրդային Միությունը: Հայաստանում միակուսակցական համակարգ էր, որտեղ չկար քաղաքական գործունեություն: Կային մեկ մարդու և նրա կուսակցության ցանկությամբ առաջնորդվելու ձգտումներ ու հակումներ։ Ա՛յ, երբ իսկապես լինի քաղաքական մթնոլորտ, քաղաքական գործունեություն, գուցե այդ ժամանակ արդեն արժե Ձեր նշած մոտեցումներով առաջնորդվել։

– Բայց չէ՞ որ ավագանու ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ը նշել էր, որ դրանք բաց եք թողնում, որպեսզի գնաք առավել կարևոր՝ ԱԺ ընտրություններին:

– Եկեք չմոռանանք մի կարևոր հանգամանք, և մասնակցելու ոչ նպատահարմարությունը դրանով է պայմանավորված. մենք բոլորս էլ համոզված էինք, որ ԸՕ-ն կփոխվի, ինչը քաղաքական ուժերին լրացուցիչ հնարավորություն կտար ավելի ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որովհետև ռեյտինգային համակարգը, որը Հանրապետական կուսակցությունը ստեղծել էր իր համար, օգտագործում է իշխանական լծակներն ու հնարավորությունները։ Եվ ոչ միայն մենք, այլև շատ քաղաքական ուժեր չմասնակցեցին նաև այդ պատճառով, քանի որ ԸՕ-ն, որը չանցավ, շատ ավելի ժողովրդավարական էր. և՛շեմն էր իջեցվում, և՛գրավի չափը, և այլն: Դա կլիներ մեծ հնարավորություն ու սկիզբ՝ անկախ Հայաստանի այս նոր իրավիճակում քաղաքական կուսակցությունների կայացման: Բայց այդ հնարավորությունը չեղավ: Կարծում ենք, որ նոր իրավիճակում այդ պառլամենտն այդ հնարավորությունները կստեղծի, և ինչ-որ ժամանակ անց բոլորը, այդ թվում՝ ՀԱԿ-ը, կմասնակցի: Եվ հույս ունենանք, որ ընտրությունները կկատարվեն քաղաքական հողի վրա:

– Ասում եք՝ ռեյտինգային: Հայտնի է, որ ընտրությունները նաև փող են ու ռեսուրսներ։ Արդյո՞ք նաև այդ խնդիրը կար, չէ՞ որ ընտրությունը թանկ հաճույք է, և նաև չկային ռեյտինգային թեկնածուներ:

– Ավելի պարզ ասեմ. այդ քննարկումներին չեմ մասնակցել։ Ինքս գտնում եմ, որ դա կարևոր հանգամանք է, և կարևոր հանգամանք չէ: Եթե լիներ սկզբունքային որոշում, որ ընտրություններին մասնակցելն անհրաժեշտ է, որ դա պետք է՝ Հայաստանում քաղաքական իրավիճակը փոխելու առումով, կարծում եմ՝ ֆինանսական հարցը մի կողմ կդրվեր։ Բայց քանի որ այսօր այդ իրավիճակը չէ, և կա ուժ, որն իսկապես հնարավորություն ունի քաղաքական իրավիճակը փոխելու, այս անարխիան, կոռուպցիան վերացնելու՝ ի դեմս այսօրվա իշխանության, ուրեմն թող իրենք անեն:

– Բայց մասնակցում էիք 2017-ին կեղծված ընտրություններին:

– Այն ժամանակ ուրիշ խնդիր կար: Այն ժամանակ հիշում եք մեր կարգախոսը՝ «Խաղաղություն»:

– Այսինքն՝ ՀԱԿ-ն Արցախի հարցով Փաշինյանի դիրքորոշումների հետ կապված լրիվ հանգի՞ստ է։

– Այսօր այդ հարցը մեզ համար այս պահին չկա: Կարծում եմ՝ այն նորից ու շատ շուտով շատ  ակտիվ քննարկման առարկա է դառնալու, բայց այսօր շատ ավելի կարևոր է ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը։ Դրանից հետո մենք կխոսենք այն մասին, ինչի մասին խոսում էինք 2017 թվականի ընտրություններում: Դա անխուսափելի է, այս մասին վաղ թե ուշ խոսվելու է։

Ակնկալո՞ւմ էիք, որ ՔՊն ՀԱԿ անդամներին դաշինք կհրավիրեր, գոնե անհատների մակարդակով: Մանավանդ, որ միասին էիք սկսել ու շատ երիտասարդ կոնգրեսական ակտիվիստներ հանրահավաքների ամենաակտիվ մասնակիցներն էին:

– Չէ: Ամեն ինչ այլ տրամաբանությամբ է ընթանում։ Ու էլի՝ թվաբանություն չէ: Գոնե անձամբ ես երբևէ նման կարծիքի չեմ եղել, որ հարցն այդ մակարդակով կարող է քննարկվել:

– Տնտեսական վիճակ. ՊԵԿ նախագահը հայտարարում է, որ տնտեսությունը կանգ է առել զարթոնքից հետո: Ի՞նչ ակնկալել ընտրություններից հետո:

– Ցավում եմ, որ պատասխանատուները նման հայտարարություններ են անում, մասնագիտական առումով շատ կանխատեսելի էր այն ամենը, ինչ այսօր կա: Ինչ-որ անսպասելի բան չկա, ու չկարծեք, որ ներդրումները վազելով պետք է գան Հայաստան: Եվ հետագայում էլ՝ չկարծենք, որ վազելով գալու են Հայաստան, որովհետև հայկական իրականությունը շատ ավելի ուրիշ է, քան մեզ ներկայացվել է. ներդրումները, որոնց մասին խոսվում էր նախորդ տարիներին, Հայաստանի գործող իշխանավորների փողերն էին, որոնք դուրս էին եկել, և հետո մնում էին որպես օտարերկրյա ներդրում: Վերջին նման տեղեկությունը նախկին հայտնի բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Ավետիսյանի վերաբերյալ էր, որ իր որդու անունով գումարներ կան դրսում, և դրանք գալիս էին Հայաստան: Նախկինում Հայաստանի Հանրապետություն անունով մի օֆշորային գոտի էր, ուր նախկին իշխանավորները գումարներ էին ուղարկում, իրենց ոչ ոք չէր հարցնում՝ որտեղի՞ց, ի՞նչ ձևով: Այստեղ ազատ, օրենքը շրջանցելով՝արտոնյալ պայմաններով բիզնեսներ էին հիմնում, և ստացվում էր, որ ներդրումներ են արել։

– Աղքատության  վերաբերյալ Ղազախստանում Փաշինյանի ասածը բուռն քննադատության ու քննարկումների տեղիք տվեց: Համաձա՞յն եք:

– Ո՛չ, իհարկե: Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված եղել այդ խոսակցությունը, լրիվ այլ մոտեցում ունեմ: Բայց մի հարցում կիսում եմ իր տեսակետը, որ նախկին իշխանությունն ուղղակի անտանելի պայմաններ է ստեղծել իր քաղաքացիների համար, այն առումով, որ ոչ ոք կա՛մ չէր ուզում, կա՛մ չէր կարող աշխատել: Իսկ ով էլ ուզում էր, Հայաստանում չէր կարողանում, պետք է դուրս գար: Իրականությունն այն էր, որ դու կա՛մ պետք է մտնեիր այդ կեղտոտ սխեմաների մեջ, անօրինական գործարքներով զբաղվեիր, այսինքն՝ ի սկզբանե մարդը, ով գործարարությամբ էր զբաղվում, հանցագործ էր դառնում, կա՛մ եթե չէ, ուրեմն ընչաքաղց կյանք:

 

Անի Սահակյան